Logo

2009 թվականին հիմնադրված «ՌԲ Լեյպցիգը» հանդես կգա Գերմանիայի Բունդեսլիգայում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.05.2016ՍՊՈՐՏ
44 - 2009 թվականին հիմնադրված «ՌԲ Լեյպցիգը» հանդես կգա Գերմանիայի Բունդեսլիգայում

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի 33-րդ տուրում «ՌԲ Լեյպցիգը» 2:0 հաշվով հաղթեց «Կարլսրուեին» և մրցաշարի ավարտից 1 տուր առաջ ապահովեց տեղը Գերմանիայի Բունդեսլիգայում:

Նշենք, որ «ՌԲ Լեյպցիգը» հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 19-ին և առաջին անգամ է ելույթ ունենալու Գերմանիայի Բունդեսլիգայում:

Ակումբը ելույթներն սկսել է 5-րդ լիգայից և 7 տարվա ընթացքում 4 անգամ նվաճել է հաջորդ լիգայի ուղեգիր:

Հատկանշական է, որ «ՌԲ Լեյպցիգը» հանդես է գալիս «Ռեդ Բուլի» հովանավորչությամբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա