Logo

2016-ի 16 ակնթարթերը

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 01.01.2017ՍՊՈՐՏ
Բացառիկ
collage 4 - 2016-ի 16 ակնթարթերը

2016 թվականը սպորտային առումով հագեցած տարի էր: Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք հավերժ կհիշվեն ու կգրվեն պատմության էջերում: VMag ամսագրի տարեվերջյան համարում մենք առանձնացրել ենք այդ իրադարձություններից 16 ամենահիշարժանները:

 1. Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական չեմպիոն

artur_aleksanyan_2016_olympics_usatsi_9472289

Գյումրեցի ըմբիշը 20 տարվա ընդմիջումից հետո Օլիմպիական ոսկին բերեց Հայաստան, իսկ նրա պատվին Հայաստանի դրոշը ծածանվեց Ռիոյի երկնակամարում: Հունահռոմեական ոճում ըմբիշը հիանալի ելույթ ունեցավ 98 կգ քաշային կարգում: Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ Արմեն Նազարյանից հետո, որը նույն հունահռոմեական ոճի ըմբշամարտից ոսկե մեդալ էր նվաճել 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում:

2. Մայքլ Ֆելփսը՝ Օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոն

160630101057-michael-phelps-u-s-trials-exlarge-169

Սպորտի պատմությունը դեռ երկար է սպասելու երկրորդ Մայքլ Ֆելփսին: Ամերիկացի լողորդը գերազանցեց բոլոր հնարավոր ու անհավանական թվացող ռեկորդները, իսկ Ռիոյում կարողացավ իր օլիմպիական ոսկիների քանակը հասցնել 23-ի: Ընդհանուր առմամբ նա նվաճել է 28 օլիմպիական մեդալ: Համեմատության համար նշենք, որ պատմության մեջ երկրորդ ամենաշատ ոսկիներ նվաճած մարզիկը եղել է Լարիսա Լատինինան՝ ԽՍՀՄ-ից, ով 9 ոսկե մեդալի է արժանացել մարմնամարզությունում:

3. Հուսեյն Բոլտը կրկին ամենաարագն է

373c953600000578-3740695-image-a-54_1471223280950

Ճամայկացի արագավազորդ Հուսեյն Բոլտը կրկին ապացուցեց, որ ամենաարագն է աշխարհում: Պեկինի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոնը ժամանել էր Ռիո իր՝ ամենաարագ լինելը վերահաստատելու: Եվ նրան հաջողվեց երեք ոսկի նվաճել Բրազիլիայում՝ հաղթող ճանաչվելով 100 մ, 200 մ ու 4×100 մ մրցատարածություններում:

4. Պորտուգալիայի հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն

0723758001468260208_filepicker

Պատմության մեջ առաջին անգամ Պորտուգալիայի ազգային հավաքականը կարողացավ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Կրիշտիանու Ռոնալդուն ու թիմակիցները անպարտելի մնացին մրցաշարի ողջ ընթացքում, իսկ եզրափակիչ խաղում Էդերի միակ գոլի շնորհիվ Ֆերնանդու Սանտուշի թիմը հաղթեց մրցաշարը հյուրընկալող Ֆրանսիայի ընտրանուն:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա