Logo

2017-ին «Չելսին» շատ մոտ է եղել 2 սուպերտրանսֆեր իրականացնելուն

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 18.11.2020ՍՊՈՐՏ
roma offer axed chelsea boss antonio conte manager role with contract worth 8 2m per season - 2017-ին «Չելսին» շատ մոտ է եղել 2 սուպերտրանսֆեր իրականացնելուն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:52

-

-

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատմել է «ազնվականների» ձախողած տրանսֆերների մասին՝ լոնդոնյան ակումբում իր աշխատելու ժամանակ:

«2017-ին՝ Անգլիայի չեմպիոն հռչակվելուց հետո, ես ակումբի ղեկավարությանը խնդրեցի գնել Վիրջիլ վան Դեյկին և Ռոմելու Լուկակուին. մենք շատ մոտ էինք նրանց գնելուն: Մենք ամեն օր կապի մեջ էինք, ես ասում էի ղեկավարությանը, որ նրանց համալրումներից հետո թիմը կուժեղանա 30 տոկոսով:

Հնարավոր է՝ մենք կորցրեցինք հնարավորությունը «Չելսիին» ամենաբարձր մակարդակին հասցնելու և այնտեղ երկար ժամանակ պահելու համար: Ափսոս, որ այդ տրանսֆերներն այդպես էլ չկայացան: Լուկակուն հիմա ապացուցում է, որ ես ճիշտ էի, իսկ վան Դեյկը, իր հերթին, ցույց է տալիս, որ իմ գաղափարները լավն էին «Չելսիի» համար», – Կոնտեի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա