![2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ] antares - 2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]](https://www.vnews.am/uploads/uploads/2020/01/antares.jpg)
6. Ալբեր Կամյու «Անկում»
Ֆրանսերենից թարգմանեց Շուշանիկ Թամրազյանը
Գիշերային Ամստերդամի աղմկոտ գինետներից մեկում մի անծանոթ՝ բաժակը ձեռքին, անանուն զրուցակցին ներկայացնում է վերելքների ու վայրէջքների պատմությունը: Մտացածին երկխոսություն, որտեղ ընթերցողին է վիճակված գուշակել պատասխանները:
Ալբեր Կամյուի՝ 1956-ին գրված այս վիպակի առանցքում իրական անկման մի պատմություն է. գիշերային Փարիզի կամուրջներից մեկին կռթնած երիտասարդ մի անծանոթուհի, որին չի հաջողվում փրկել: Գլխավոր հերոսի հետագա կյանքը, ինչպես և իրականությունն իր շուրջ դառնում են անկման երկարող հետագիծ:
7. Ուիլյամ Սարոյան «Ուեսլի Ջեքսոնի արկածները»
Անգլերենից թարգմանեց Զավեն Բոյաջյանը
Երկրորդ աշխարհամարտի մասնակից Սարոյանի անձնական փորձառության վրա խարսխված այս վեպը` անհերքելիորեն նրա լավագույն գործերից մեկը (1946), որ հրատարակվում է վերանայված թարգմանությամբ, պատկերելով երիտասարդ շարքային Ուեսլի Ջեքսոնի ոդիսականը, տրագիկոմիկական շնչով է ներկայացնում պատերազմի ամբողջ աբսուրդը: Սարոյանական աշխարհի անկրկնելի գույներով դրոշմված գրքի բանալին կարող են դառնալ մի առիթով մեծ գրողի ասած հետևյալ խոսքերը. «Մահերի մեջ կյանք կա, պատերազմների մեջ` խաղաղություն, սխալների մեջ` ինչ-որ ճիշտ բան»:
8. Եվգենի Զամյատին «Մենք»
Ռուսերենից թարգմանեց Լեռնիկ Դալլաքյանը
Եվգենի Զամյատինի «Մենք»-ը (1920) դասական հակաուտոպիա է, որն անվիճելի ազդեցություն է գործել մասնավորապես ժանրի այնպիսի հռչակավոր նմուշների վրա, որպիսիք են Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» և Ջորջ Օրուելի «1984»-ը: Ժամանակին «Մենք»-ն ընկալվեց որպես սոցիալիստական կարգերի ու կոմունիզմի երգիծական ծաղրապատկեր, և խորհրդային գրաքննությունն արգելեց վեպի հրատարակումը: «Մենք»-ի ռուսերեն տեքստն առաջին անգամ ամբողջովին տպագրվեց 1952 –ին Նյու Յորքում, իսկ Ռուսաստանում՝ միայն 1988 –ին:
9. Վահագն Գրիգորյան «Պողոս-Պետրոս»
Խմբագիր՝ Նվարդ Գրիգորյան
«Պողոս- Պետրոս» վեպում Վահագն Գրիգորյանը մեկ տոհմի պատմությամբ գեղարվեստական ընդհանրացումներով ներկայացնում է հայ- ռուսական հարաբերությունների 200-ամյա պատմությունը՝ 1828 թվականի Երևանի բերդի գրավումից մինչև մեր օրեր:
10. Ռաֆայել Նահապետյան «Ուշադրություն, սկսվում է»
Կազմեց Հայկարամ Նահապետյանը
Ժողովածուն մեկտեղում է արդի հայ գրականության ամենաինքնատիպ արձակագիրներից մեկի՝ Ռաֆայել Նահապետյանի (1946-2010) լավագույն պատմվածքների մի փունջ և «Ուշադրություն, սկսվում է…» վիպակը: