Logo

2021-ի լավագույն ֆիլմերից 5-ը [Netflix]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 27.12.2021ՍՊՈՐՏ
2021-ի լավագույն ֆիլմերը

2021 թվականի սկզբում Netflix-ը հայտարարեց, որ բաժանորդներին ամեն շաբաթ՝ մինչև տարեվերջ, կներկայացնի նոր օրիգինալ ֆիլմ։ Այսպիսով, տարեվերջին մենք ունենք ամբողջական ֆիլմերի գունապնակ՝ դետեկտիվ պատմություններ, մելոդրամաներ, կատակերգություններ, սարսափ ֆիլմեր, որոնցում նկարահանվել են հոլիվուդյան ամենահայտնի դերասանները:

Ներկայացնում ենք այդ ֆիլմերից 5-ը:

Տիկ, տակ, բում / tick, tick… BOOM!

Նույնիսկ եթե դուք դեռ ծանոթ չեք հանգուցյալ կոմպոզիտոր Ջոնաթան Լարսոնի իրական կյանքի պատմությանը, միևնույն է, «Տիկ, Տակ … Բում»-ը կհավանեք: Այս երաժշտական ​​ֆիլմում Էնդրյու Գարֆիլդը վերամարմնավորվում է որպես «La Bohème» ռոք մյուզիքլի ստեղծող և ցուցադրում է երգելու տաղանդ, որի գոյության մասին մենք չգիտեինք:

531300ffaed551a8e06809fab2638e4c 960x640 - 2021-ի լավագույն ֆիլմերից 5-ը [Netflix]

 

Շան իշխանությունը / The Power of the Dog

Բենեդիկտ Քամբերբեչը և Քիրսթեն Դանսթը խաղում են մի ֆիլմում, որը կարող է իրավամբ համարվել վերջին տարիների լավագույն վեսթերներից մեկը:

Ֆիլ և Ջորջ եղբայրները Մոնտանայի ամենամեծ ռանչոյի սեփականատերերն են: Չնայած ազգակցական կապին, եղբայրները քիչ են նման իրար: Ֆիլը խելացի է և չոր բնավորությամբ, մինչդեռ Ջորջը բարի է և կարգուկանոն սիրող: Երբ Ֆիլն իմանում է, որ Ջորջը գաղտնի ամուսնացել է Ռոուզի՝ հարևան այրու հետ, նա որոշում է օգտագործել կնոջ որդի Փիթերին՝ քանդելու նրանց ամուսնությունը:

5a17b21f6e8a9d71eee25e7b539f0deb 960x640 - 2021-ի լավագույն ֆիլմերից 5-ը [Netflix]

Տես նաև՝

Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերը [13 ֆիլմ]

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա