Logo

2021-ի տեխնոլոգիական նորարարությունները

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 03.05.2021Լրահոս
99fe3ad6e81000f08a892d47d49db51b - 2021-ի տեխնոլոգիական նորարարությունները

Թվային աշխարհը զանգվածային վերափոխման է ենթարկվում: Տեխնոլոգիան արագացնում է նորարարությունները, ճարպկությունը և բիզնեսի աճը: Covid-19 համաճարակն առաջացրել է արագ թվայնացում և ավտոմատացում, ինչը հնարավորություն է տվել բիզնեսին կայուն լինել նույնիսկ ճգնաժամային պայմաններում: Շատ ձեռնարկություններ ընդունել են առաջընթաց տեխնոլոգիաները և փոխել իրենց բիզնեսի մոդելները՝ փոփոխվող տեմպին համընթաց շարժվելու համար: Առաջադեմ տեխնոլոգիան կշարունակի փոխակերպել մեր կյանքն ու աշխատանքը` ստեղծելով մեծ հնարավորություններ ամբողջ աշխարհի արդյունաբերության համար:

Ահա 2021 թվականի լավագույն տեխնոլոգիական միտումները՝

Կիբերանվտանգություն 

Թվային միգրացիան բարելավում է բիզնեսը, բայց նաև կիբերանվտանգության մարտահրավերներ է ստեղծում: Կիբերանվտանգության աճող սահմանափակումները պետք է լուծվեն կարևոր ռազմավարություններով: Կիբերանվտանգության ցանցը նոր, զարգացող տենդենց է, որը բավարարում է կիբերանվտանգության ներկայիս կարիքներն ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ տարածքում:

Կիբերանվտանգության ցանցի միջոցով կարող եք բարձրացնել անվտանգությունն ամենուր, այնտեղ որտեղ գտնվում են ձեր հիմնական ակտիվները, աշխատակիցներն ու սարքերը: Այս ռազմավարությունը թույլ է տալիս կենտրոնացնել անվտանգության քաղաքականությունը կատարողականի բաշխված չափանիշներով: Ներկայիս գործող էկոհամակարգը կիբեռանվտանգության ցանցի մեծ շահառուն կլինի: Այն կապահովի տեղեկատվության մատչելիությունը և կարող է ավելի արագ հայտնաբերել կիբերհարձակումներն ու խախտումները, քան նախքին անվտանգության համակարգը:

download 1 - 2021-ի տեխնոլոգիական նորարարությունները

Բլոքչեյն

Բլոքչեյն ասելիս պատկերացնում ենք Bitcoin-ի նման կրիպտո արժույթներ: Այո, դրանք հարթակ են տրամադրում թվային արժույթների ապակենտրոնացված պահպանման և գործարքների համար:

Բայց դրանք նաև հնարավորություն են տալիս տարբեր սեկտորների պահեստավորման և գործարքների իրականացման համար`վերացնելով կենտրոնացված հսկողությունը և երրորդ կողմերի միջամտությունները: Բլոքչեյնը կարող են օգտագործել առողջապահության, ֆինտեխի, մանրածախ առևտրի, էլեկտրոնային առևտրի և այլ ծաղկող արդյունաբերություններ: Ֆինանսների բաշխումը բանկային հատվածի առաջիկա զարգացումն է , որը պայմանավորված է բլոքչեյնով: Այն ապահովում է թվային գործարքների թափանցիկությունը՝ առանց անվտանգությունը խաթարելու:

download 2 - 2021-ի տեխնոլոգիական նորարարությունները

Հիբրիդային ամպեր

«Ամպային» լուծումները բարելավում են բիզնեսի արդյունավետությունը՝ ապահովելով տվյալների հասանելիությունն ու ընդարձակելիությունը ցանկացած վայրից, ցանկացած պահի: Հիբրիդային ամպերը կարող են բարելավել փորձը՝  համատեղելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ամպային հարթակները և տեղային գույքային համակարգերը: 2021 թվականին մենք ականատես կլինենք հիբրիդային ամպերի կտրուկ աճի:

Հիբրիդային ամպերի ՝ մասնավոր և տեղային ենթակառուցվածքներում տվյալների փոխանակման և պաշտպանման ունակությունը պարզեցնելու է բիզնեսի գործառնությունները:

images - 2021-ի տեխնոլոգիական նորարարությունները

Արհեստական բանականություն

Արհեստական բանականությունն անընդհատ զարգանում է ՝ տարբեր կարողությունների հասնելու համար: Գալիք տարիներին կտեսնենք Artificial Intelligence-ի՝ AI- ի զարգացումը՝ բիզնեսի ավելի լավ կանխատեսումների, տրամադրությունների վերլուծության և արդյունաբերական ավտոմատացման ապահովման գործում: Ավտոմատացումը մեծ կազմակերպությունների համար այժմ անհրաժեշտություն է դարձել:

AI-ի միջոցով ավելի հեշտ է դառնում հասկանալ հաճախորդի միտումներն ու վարքը: AI-ի շուկայում աճը կբարձրացնի տարբեր ոլորտների աշխատատեղերի հնարավորությունները:

Քննարկումները շարունակվում են էթիկական AI-ի, կանաչ AI-ի, հուզական AI-ի և շատ այլ ոլորտներում, հետևաբար գալիք տարիներին ականատես կլինենք AI-ի հեղափոխական զարգացումներին:

download 3 - 2021-ի տեխնոլոգիական նորարարությունները

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա