Logo

2021-ին Bitcoin-ի հիշատակումները Twitter-ում աճել են 350%-ով

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 28.12.2021Լրահոս
Bitcoin 2021

2021 թվականին Twitter-ում Bitcoin-ի հիշատակումների հաճախականությունը 2020 թվականի համեմատ աճել է 350%-ով։ Ըստ Visibrain վերլուծական ընկերության տվյալների՝ այս տարի ընդհանուր առմամբ 101 միլիոն թվիթ է հրապարակվել «bitcoin» բառով:

Twitter-ում առաջին կրիպտոարժույթի մասին հիշատակումները կտրուկ աճել են տարբեր իրադարձությունների ֆոնին: Օրինակ՝ փետրվարին ակտիվի ժողովրդականության աճ է գրանցվել ֆլեշմոբի «լազերային աչքերի» ֆոնին, որի մասնակիցները Twitter-ի իրենց ավատարների վրա լազերային աչքերով լուսանկար են տեղադրել և խոստացել չփոխել այն մինչև Bitcoin-ը չթանկանա մինչև 100.000 դոլար։ Աճը տեղի է ունեցել նաև Tesla-ի՝ Bitcoin-ների ընդունման կասեցման և Սալվադորում կրիպտոարժույթն օրինականացնող օրենքի ընդունման ֆոնին։

Ավելի վաղ Quantum Fintech Group-ի հիմնադիր և կառավարիչ գործընկեր Հարրի Յեն հայտարարել էր, որ Bitcoin-ի գնի բարձրացման հիմնական պատճառը ԱՄՆ դոլարի արժեզրկումն է։

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա