Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Նորաձևության 2022 թվականի 5 գլխավոր թրենդները

Բարձր նորաձևության շաբաթը ցույց է տվել, թե ինչն է լինելու 2022 թվականի թրենդները, որոնց  հիման վրա էլ Vogue-ը  առանձնացրել է 5 հիմնական թրենդ՝

Quilted jackets/մի քանի շերտից բաղկացած կտոր/

Այս եզակի բրիտանական հագուստը, որը շատ են հավանում նորաձևության շատ ազդեցիկ մարդիկ, ինչպիսիք են Camille Charrière-ն և Alexa Chung-ը, այս սեզոնին կարելի է գտնել բազմաթիվ ապրանքանիշերի հավաքածուներում: Ադամանդե նախշերով վերնահագուստը 2022/23 գարուն/ամառ 2022/23 տղամարդկանց նորաձևության շաբաթվա մեծ միտումներից մեկն էր և, ըստ կանխատեսումների, կանացի զգեստապահարանները նույնպես լի կլինեն նման բաճկոններով:

Quilted jackets

Բալակլավաս

Այս հարմարավետ աքսեսուարը, որը հայտնի է դարձել Miu Miu-ի և Paloma Wool-ի շնորհիվ, վերջին ժամանակներում սոցիալական ցանցերում գերիշխող ամենայուրահատուկ միտումներից մեկն է: Թրենդը ոչ մի տեղ չի շտապում, հետևաբար առաջարկում ենք հենց հիմա կրել այն վերարկուների ու ծավալուն բաճկոնների հետ:

Բալակլավաս

Ծալքավոր /պլիսե/ մինի կիսաշրջազգեստներ

2022 թվականին նորաձևություն է վերադարձել  «twee» բառը, որն ունի բրիտանական արմատներ, և Օքսֆորդի բառարանը սահմանում է այն որպես «չափազանց կամ տարօրինակ, գեղեցիկ կամ սենտիմենտալ»: Ի՞նչ է նշանակում այս միտումը մեր զգեստապահարանի համար: Խոսքը դպրոցական էսթետիկայի մասին է՝ օձիքներ, սև զուգագուլպաներ, կրունկներով լոֆերներ և, իհարկե, ծալքավոր մինի կիսաշրջազգեստներ։ Ամենանորաձև մոդելներն ունեն բարձր գոտկատեղ և վանդակավոր պրինտ։

Ծալքավոր մինի կիսաշրջազգեստներ

Պլատֆորմով կոշիկներ

Պլատֆորմով կոշիկները շարունակում են արագորեն հայտնիություն ձեռք բերել, և Versace-ի գարուն-ամառ 2022 հավաքածուում ներկայացված մոդելն այժմ հայտնվում է նույնիսկ ամենապահպանողական նորաձևության զգեստապահարանում: Հայտնի թրենդսերները, ինչպիսիք են Լեոնի Հաննը, Կարո Դաուրը և Արիաննա Գրանդեն, իրենց բարձրակրունկները համադրում են մինի կամ նույնիսկ միկրո երկարությունների հետ: 

Պլատֆորմով կոշիկ

Երկար/մաքսի/ կիսաշրջազգեստներ

Ծալքավոր մինի թրենդի մյուս կողմում դիզայներներն առաջարկում են ընտրել մինչև կոճ երկարությամբ կիսաշրջազգեստները, որոնք տանում են 1990-ականներ: Փարիզի վերջին նորաձևության շաբաթվա ընթացքում շատ երկար, ուղիղ կիսաշրջազգեստներ կային: Այսպիսով, Դենիել Ռոզբերրին և Վիրջինի Վիարը ներկայացրել են մինիմալիստական ​​մոնոխրոմ մաքսի կիսաշրջազգեստներ: Առաջարկում ենք ընտրել ունիվերսալ երանգ և ուղիղ ուրվագիծ:

մաքսի կիսաշրջազգեստ

 

 

 

 

 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Վրաստանը ժամանակավորապես փակում է Ռուսաստանի հետ սահմանը

  • 44

Հայտնի են դարձել iPhone 14-ի հիմնական նորամուծությունները

  • 84

Քեյթ Միդլթոնի թագավորական կյանքը՝ 10 շքեղ զգեստով

  • 145

Ձեռքի հայտնի շարժումով տղան՝ Խաբի Լեյմն աշխարհի ամենահայտնի Tiktoker-ն է՝ 144 միլիոն հետևորդով

  • 71

Bloomberg-ը հայտարարել է Ռուսաստանում 1918 թվականից ի վեր առաջին դեֆոլտի մասին

  • 63

Տիեզերական զոնդն ուղարկել է Մերկուրիի լուսանկարը՝ արված 1000 կմ-ից պակաս հեռավորությունից

  • 52

Վիրտուալ շրջայց դասական մեքենաների ամենամեծ աղբանոցներից մեկում (տեսանյութ)

  • 78

ՏՏ-ն Հայաստանում․ ինչպես սկսվեց ամեն ինչ

  • 75

FedEx-ը շուտով կլուսանկարի ձեր փաթեթը՝ ապացուցելու, որ այն առաքվել է

  • 66

ԱՄՆ-ում մինչև 5 տարեկան երեխաներին պատվաստում են Covid-ի դեմ

  • 70

Ջրի անոմալ տաքացում․ Խաղաղ օվկիանոսում կենդանիները ոչնչանում են, թունավոր ջրիմուռները՝ ծաղկում

  • 86

Հրապարակվել է աշխարհում ամենաշատ վաճառվող 10 սմարթֆոնների ցուցակը

  • 91

Պատահական չէ․ Microsoft-ի աշխատակիցը՝ Ռուսաստանից Windows 10-ի և 11-ի ներբեռնման արգելքի մասին

  • 76

Կամբոջայում որսացել են աշխարհի ամենամեծ քաղցրահամ ջրի ձուկը

  • 107

«Կարող եմ նույնիսկ շարժվել». Եղիսաբեթ II թագուհին առաջին անգամ խոսել է իր ինքնազգացողության մասին 

  • 79

Աշխարհի ամենաթանկ պետհամարանիշը վաճառվում է ավելի քան 24 միլիոն դոլարով

  • 107