Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Ապագայի թատրոն և ստորջրյա քանդակների այգի. 2022 թվականի ամենասպասված ճարտարապետական ​​նախագծերը

Dezeen հեղինակավոր ճարտարապետական ​​հրատարակությունը նշել է 2022 թվականի ամենասպասված նախագծերը` 

Թայբեյի կատարողական արվեստի կենտրոն, Թայվան

Թայբեյի կատարողական արվեստի կենտրոն

Երկար սպասելուց հետո 2022 թվականի ամռանը Թայվանի մայրաքաղաքում կբացվի Թայբեյի կատարողական արվեստի կենտրոնը։

Հաստատությունն ունի 3 յուրահատուկ սրահ, որոնք փոխկապակցված են կենտրոնական սենյակում՝ ապակե խորանարդի տեսքով։ Oբյեկտում կտեղակայվի Globe Playhouse թատրոնի բեմը՝ 800 նստատեղով: Ի տարբերություն ավանդական տարածքների՝ կուլիսային տարածքները տեսանելի կլինեն հանրությանը հատուկ պլանավորման համակարգի շնորհիվ:

Սիանի միջազգային ֆուտբոլային կենտրոն, Չինաստան

Սիանի միջազգային ֆուտբոլային կենտրոն

2022-ում Zaha Hadid Architects-ը կավարտի ֆուտբոլային հսկայական մարզադաշտի կառուցումը 2023 թվականի Ասիայի ֆուտբոլի առաջնությանն ընդառաջ:

Մարզադաշտը աչքի է ընկնում ոչ միայն իր հսկայական չափսերով, այլև իր բարձր սյուներով և տանիքով, որը կանաչ ծածկույթը պաշտպանում է արևից:

Ժամանակակից արվեստի պատկերասրահ Սիդնեյում, Ավստրալիա

Ժամանակակից արվեստի պատկերասրահ Սիդնեյում

Sydney Modern նախագիծը Նոր Հարավային Ուելսի արվեստի պատկերասրահի ընդլայնումն է, որը մայրցամաքի ամենամեծ թանգարաններից է: Ի հակադրություն 19-րդ դարի նեոդասական շինության՝ կասկադն ապակե տաղավարներով է:  Նախագիծը ներառում է ստորգետնյա պատկերասրահ:

Lanternen, Դանիա 

Lanternen

Lanternen-ը ցանկի ամենափոքր նախագիծն է՝ փայտե ջրային սպորտի կենտրոնը, որը գտնվում է Դանիայի Էսբյերգ քաղաքի ափին:

Շենքը նախագծել է Snøhetta-ն՝ WERK Arkitekter-ի հետ համագործակցությամբ: Այն կոչված է հիշեցնելու «նավակ պատրաստելու արվեստը» և, շնորհիվ մեծ բացվածքի, այցելուներին կտանի դեպի ջուր:

Արկանզասի կերպարվեստի թանգարան, ԱՄՆ

Արկանզասի կերպարվեստի թանգարան

Արկանզասի թանգարանի հավաքածուն ներառում է համաշխարհային դասականների և երիտասարդ նկարիչների արվեստի գործեր: Այն կգտնվի Little Rock ծայրամասում՝ ավտոկայանատեղիի և բենզալցակայանի միջև։

Օբյեկտը վերանախագծել է Չիկագոյի ճարտարապետական ​​բյուրոն` Studio Gang-ը: Կառույցը կունենա բետոնե տանիք, շատ փայտ ունեցող ինտերիեր: Շրջակա լանդշաֆտը կլինի բավականաչափ ֆունկցիոնալ։

DJI-ի գլխամասային գրասենյակ, Չինաստան

DJI-ի գլխամասային գրասենյակ

Foster+Partners ընկերությունը մի շարք նախագծեր կավարտի 2022 թվականին։ Ամենաարտասովորներից մեկը ռոբոտաշինական DJI ընկերության գլխավոր գրասենյակն է Շենժենում։

Հաստատությունը ներառում է ապակե և մետաղական 2 աշտարակ, որոնցում կտեղակայվեն DJI ռոբոտաշինության ընկերության գլխավոր գրասենյակները: Շենքերի միջև կամուրջ է լինելու, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի փորձարկման համար: Ռոբոտների միջև կա կռվելու համար նախատեսված տարածք:

Սաունդբի դպրոց, Դանիա 

Սաունդբի դպրոց

Այս ցանկի միակ ակադեմիական շենքը Henning Larsen Architects-ի տարրական դպրոցն է, որը տարբերվում է քայլելու համար նախատեսված տանիքով և ադապտացվող ինտերիերով:

Այն կլինի Դանիայում առաջին շենքը Nordic Ecolabel-ով՝ որպես տարածաշրջանի կայունության պաշտոնական հավաստագիր: Այն հաշվի է առնում այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են էներգիայի կայուն օգտագործումը և վերամշակված նյութերի օգտագործումը:

San-Pellegrino գործարան, Իտալիա

San-Pellegrino գործարան

San Pellegrino գործարանը, ըստ BIG նախագծի, դեռ հինգ տարի առաջ նախատեսվում էր կառուցել իտալական լեռնային հովտում։

Գործարանը ստեղծվում է San Pellegrino զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերության համար՝ հարգանքի տուրք մատուցելով ավանդական իտալական ճարտարապետությանը:

Նանկին Զենդայ Հիմալայան կենտրոն, Չինաստան

Նանկին Զենդայ Հիմալայան կենտրոն

MAD-ի նախագծած Նանկին Զենդայ Հիմալայների կենտրոնը 560.000 քմ տարածքով համալիր է, որը պարունակում է լեռներ հիշեցնող ֆուտուրիստական ​​երկնաքերեր: Դրանցում կտեղակայվեն գրասենյակներ, հյուրանոցներ, բնակարանային և կոմերցիոն տարածքներ։ Շենքերը շրջապատված կլինեն ծառերով, լճակներով, առուներով, ջրվեժներով և լողավազաններով: Որոշ շենքեր ամբողջությամբ կանաչապատվելու են։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Որտե՞ղ են գերադասում հանգստանալ հայաստանցիները․ հետկորոնավիրուսային պատկեր

  • 57

Tesla-ն կկառուցի լիցքավորման կայան՝ տանիքին կինոթատրոնով և ռեստորանով

  • 42

Gucci-ն «խելացի» մատանի է թողարկել

  • 53

ՎԲԵԹ-ը պարգևատրեց հայ ըմբիշներին

  • 84

Ռուս օգտատերերը կորցրել են Netflix-ի հասանելիությունը

  • 46

Իլոն Մասկ VS Բիլ Գեյթս. ինչու են վիճում միլիարդատերերը

  • 69

Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը

  • 64

Ուկրաինայում պատերազմը՝ համաշխարհային ռեցեսիայի պատճառ․ ՀԲ-ն նախազգուշացնում է

  • 78

Հայտնի է դարձել նոր PlayStation-ի և Xbox-ի թողարկման ամսաթիվը

  • 55

Քիմ Քարադաշյանը՝ Ferrari-ի «սև ցուցակում»․ ի՞նչն է բարկացրել հայտնի բրենդին

  • 470

Էլեկտրական մեքենաների կտրուկ թանկացում է կանխատեսվում

  • 76

Նուբար Աֆեյանի Moderna-ն սկսում է կապիկների ծաղկի դեմ պոտենցիալ պատվաստանյութերի փորձարկումը

  • 99

Կապիկի ծաղիկ. Որքանո՞վ է դա վտանգավոր և կա՞ արդյոք պատվաստանյութ

  • 147

Wildberries-ը պատրաստվում է ապրանքների վճարովի վերադարձ ներմուծել. գնորդները խոստանում են լքել հարթակը

  • 192

Վաճառողուհուց՝ ընտանեկան բիզնես կայսրության հիմնադիր` 0-ից․ Քրիս Ջեների ոգեշնչող պատմությունը

  • 9629

Starlink ինտերնետը հասել է ռեկորդային արագության

  • 56