Logo

2027թ.-ին Երևանը կընդունի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը (ֆոտո)

16:21 / 28.01.2023Մարմնամարզություն
Պաշտոնական
null

Երևանը կընդունի սպորտային մարմնամարզության 2027 թվականի Եվրոպայի առաջնությունը, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

«Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր հովանու ներքո, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի և իր թիմի ջանքերով 2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Երոպայի առաջնությունը կկայանա Երևանում:

Շնորհակալություն ենք հայտնում մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի նախագահին, նախագահական խորհրդի Գործադիր կոմիտեին և տեխնիկական կոմիտեի նախագահներին այս ընտրության համար:

Անելու ենք առավելագույնը՝ Երևանում կայանալիք առաջնությունը դարձնելու անմոռանալի: Բարի գալուստ Երևան»,- ասվում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա