Logo

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 18.02.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
asd3asd3 - 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:13

-

-

VNews.am-ը նախորդ հրապարակումներում ներկայացրել էր 21-րդ դարում պաշտոնական մրցումներում, ինչպես նաև ՀՀ առաջնություններում խփած գոլերի քանակով հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուներին:

Այսօր կանդրադառնանք այն ֆուտբոլիստներին, որոնք 21-րդ դարում անցկացված ՀՀ առաջնություններում առավել շատ հանդիպումներ են անցկացրել: Մինչ այդ նշենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունը 21-րդ դարում անցկացվող 20-րդ մրցաշարն է:

Եվ այսպես, 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստը Գյումրիի «Շիրակի» նախկին ավագ, ներկայումս հարազատ թիմը գլխավորող Տիգրան Դավթյանն է: Ֆուտբոլային երկարակեցությամբ աչքի ընկած Դավթյանը մասնակցել է 21-րդ դարում անցկացված առաջին 14 առաջնություններին, որոնցում ընդհանուր առմամբ 355 խաղ է անցկացրել: Նա իր ելույթներն ավարտել է 37 տարեկանում՝ 2014/15թթ. մրցաշրջանի ավարտից հետո:

131929093 4813892365350701 2414531227423759173 o 960x717 - 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

Իր նախկին թիմակից, ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով (461) ռեկորդակիր Հովհաննես Թահմազյանից հետո Տիգրան Դավթյանը Բարձրագույն խմբում 400 խաղի սահմանագիծը հատած միակ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է 409 հանդիպման:

Բարձրագույն խմբում Տիգրան Դավթյանը նորամուտը նշել է 20 տարեկանում Գյումրիի համանուն թիմում՝ 1999թ. մարտի 7-ին «Շիրակի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում (0-6) փոխարինման դուրս գալով ընդմիջումից անմիջապես հետո: Նա թիմի հիմնական խաղացողներից մեկն էր՝ մասնակցելով կայացած 33 հանդիպումներից 30-ին:

Հաջորդ տարի Դավթյանին հրավիրեցին «Շիրակ», որի կազմում որոշ ընդմիջումներով նա հանդես է եկել 11 մրցաշրջան՝ հարազատ թիմում անցկացնելով 285 խաղ, խփելով 43 գոլ:

11075174 839135779493066 712375179969457918 n - 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

Առաջնության «ամենահայկական» թիմը թարմացրեց իր հակառեկորդը․ «Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

2004թ. մրցաշրջանի ավարտից հետո նա հեռացավ հարազատ թիմից՝ բախտ որոնելով «Միկայում»: 2005-2007թթ. միկացիների կազմում անցկացրած 3 մրցաշրջանները բավական հաջող էին Տիգրան Դավթյանի համար: Նա թիմի կազմում դարձավ կրկնակի գավաթակիր, սուպերգավաթակիր, 2 անգամ արժանացավ բրոնզե մեդալի: 3 տարում Տիգրանը ՀՀ առաջնություններում «Միկայում» անցկացրեց 79 խաղ, խփեց 9 գնդակ: 2008թ. նա հանդես եկավ «Ուլիսում»՝ 15 խաղում խփելով մեկ գոլ, որից հետո վերադարձավ հարազատ կոլեկտիվ:

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում 2-րդ հորիզոնականում Նորայր Գրիգորյանն է, որն իր 319 հանդիպումներն էլ անցկացրել է այս հարյուրամյակում՝ 15 մրցաշրջան հանդես գալով Բարձրագույն խմբում: Ֆուտբոլային կարիերան նա սկսել է 2001թ. Աբովյանի «Կոտայքում», որտեղ հանդես է եկել մինչև 2005թ.՝ անցկացնելով 89 խաղ:

«Կոտայքի» լուծարումից հետո Նորայր Գրիգորյանը 2006թ. նորամուտը նշեց Կապանի «Գանձասարում», որից հետո 3 մրցաշրջան (2008-2010թթ.) անցկացրեց «Ուլիսում»: 2011թ. փորձառու պաշտպանը վերադարձավ «Գանձասար»: 2012/13թթ. մրցաշրջանը Գրիգորյանը դիմավորեց «Ուլիսում», իսկ ավարտեց «Արարատում»:

Norayr Grigoryan 400x209 - 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

Նորայր Գրիգորյանի համար «Արարատում» անցկացրած խաղերից անշուշտ հիշարժան է 2013թ. օգոստոսի 31-ին «Գանձասարի» հետ կայացած հանդիպումը: Այդ խաղում նա ոչ միայն բացեց գոլերի հաշիվն արարատցիների կազմում, այլև դարձավ Բարձրագույն խմբում «Արարատի» խփած հոբելյանական՝ 1000-րդ գոլի հեղինակը:

2014/15թթ. մրցաշրջանում Գրիգորյանը հանդես եկավ «Բանանցում», որից հետո վերադարձավ «Արարատ», որի կազմում էլ 2016/17թթ. առաջնությունում ավարտեց ելույթները Բարձրագույն խմբում:

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների եռյակը 306 խաղով եզրափակում է Գևորգ Կասպարովը: Բարձրագույն խմբում ռեկորդային թվով՝ 22 մրցաշրջան անցկացրած, ՀՀ առաջնությունների պատմության ամենատարեց դարպասապահը կարող էր դառնալ 21-րդ դարում կայացած Հայաստանի բոլոր 20 առաջնությունների միակ մասնակիցն ու ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը:

22365654 2032336313651997 7594107340787517591 n - 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

Գևորգ Կասպարովի պատմական նվաճումը. Նա Հայաստանի առաջնությունների ամենատարեց դարպասապահն է

Սակայն Կասպարովը չմասնակցեց 2003 և 2007թթ. առաջնություններին՝ հանդես գալով Իրանում, հետագա մի քանի տարիներին էլ ընդամենը կես մրցաշրջան անցկացնելով Հայաստանում՝ համատեղելով իրանյան մրցելույթները Բարձրագույն խմբում հանդիպումների հետ:

Գևորգ Կասպարովը պրոֆեսիոնալ ֆուտբոլում է արդեն 24 տարի: Նա ֆուտբոլային կարիերան սկսել է դարպասապահի համար բավական վաղ տարիքում՝ 1997թ. 17 տարեկանում պաշտպանելով Բարձրագույն խմբում հանդես եկող Արտաշատի «Դվինի» դարպասը: Հետագա տարիներին Կասպարովը կրել է «Ղարաբաղի» (1999թ.), «Զվարթնոցի» (2000-2002թթ.), «Միկայի» (2004, 2010-2014/15թթ.), «Փյունիկի» (2005-2006թթ.), «Ուլիսի» (2008-2009թթ.), «Ալաշկերտի» (2015/16-2016/17թթ.) և «Գանձասար-Կապանի» (2017/18-2019/20թթ.) մարզաշապիկները, իսկ ընթացիկ առաջնության աշնանային հատվածում ստանձնել էր Բարձրագույն խմբում իր 9-րդ ակումբի՝ «Շիրակի» դարպասի պաշտպանությունը:

Ֆուտբոլային հարուստ կարիերայում Գևորգ Կասպարովն արժանացել է 9 տիտղոսի: Նա Հայաստանի քառակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր ու եռակի սուպերգավաթակիր:

17 4 - 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստներից 6-ն ընթացիկ առաջնության մասնակիցներ են: Բացի Կասպարովից, մնացած 5-ը ֆուտբոլային կարիերան սկսել են 21-րդ դարում: Նրանցից առավել շատ խաղեր է անցկացրել «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը (299): Եթե նա հաջորդ տարի էլ շարունակի ելույթները, ապա տարեվերջին կարող է գերազանցել Տիգրան Դավթյանի ցուցանիշն ու դառնալ 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստը:

Հետաքրքիր է, որ ստորև ներկայացվող ցանկում է նաև ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր Հովհաննես Թահմազյանը: Հայաստանի առաջին 20 առաջնությունների (1992-2011թթ.) միակ անփոփոխ մասնակիցը 461 հանդիպումներից 213-ն անցկացրել է 20-րդ դարում: Թահմազյանն ընդամենը մեկ խաղով է զիջում 20-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստ, իր նախկին թիմակից Արթուր Պետրոսյանին: 212 խաղով եռյակը եզրափակում է Գրիգոր Մկրտչյանը:

84974044 3492686820804602 1413103493752815616 o 960x640 - 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

Հավաքականում նորամուտի թանկ գինը․ Ինչպես «կյանքի խաղը» վերափոխեց հայ դարպասապահի կարիերան

VNews.am-ը ներկայացնում է 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը:

ՖուտբոլիստներԽաղ
1. Տիգրան Դավթյան355
2. Նորայր Գրիգորյան319
3. Գևորգ Կասպարով306
4. Արամ Բարեղամյան304
5. Արտակ Գրիգորյան299
6. Արտյոմ Ադամյան295
7. Գևորգ Նռանյան292
8. Արմեն Պետրոսյան289
9. Սամվել Մելքոնյան282
10. Կարեն Ալեքսանյան275
11. Անդրանիկ Բարիկյան274
12. Արա Խաչատրյան271
13. Գագիկ Դաղբաշյան271
14. Վահագն Մինասյան270
15. Արսեն Բալաբեկյան267
16. Դավիթ Գրիգորյան266
17. Արթուր Յուսպաշյան264
18. Հրայր Մկոյան260
19. Գևորգ Պողոսյան253
20. Արարատ Առաքելյան252
21. Գևորգ Հովհաննիսյան252
22. Հովհաննես Թահմազյան248
23. Արտակ Եդիգարյան247
24. Աղվան Մկրտչյան238
25. Հրաչյա Միքայելյան238
26. Արմեն Տատինցյան238

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա