Logo

21-րդ դարում ամենից շատ գոլ խփած թիմերի տասնյակը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.07.2020ՍՊՈՐՏ
1571223182 832963 1571223230 noticia normal - 21-րդ դարում ամենից շատ գոլ խփած թիմերի տասնյակը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:59

-

-

Transfermarkt պարբերականը կազմել է 21-րդ դարում ամենից շատ գոլ խփած թիմերի ցուցակը:

Այս ցուցանիշով առաջատարը «Բարսելոնան» է, որն անցկացրած 1193 հանդիպումներում խփել է 2730 գոլ: 2-րդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալն» է, որի ակտիվում անցկացրած 1162 խաղի արդյունքում գրանցվել է խփած 2633 գնդակ: Լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիան»: Մյունխենյան թիմը մասնակցել է 1060 մրցավեճի և մրցակիցների դարպասները գրավել 2496 անգամ:

21-րդ դարում ամենից շատ գոլ խփած թիմերի տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1․ «Բարսելոնա»՝ 1193 խաղ, 2730 գոլ
2․ «Ռեալ Մադրիդ»՝ 1162/2633
3․ «Բավարիա»՝ 1060/2496
4․ «Արսենալ»՝ 1164/2254
5․ «Չելսի»՝ 1156/2227
6․ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1169/2226
7․ «Լիվերպուլ»՝ 1135/2059
8․ ՊՍԺ՝ 1077/2033
9․ «Մանչեսթեր Սիթի»՝ 1024/1963
10․ «Լիոն»՝ 1069/1938

«Բարսելոնայի» ու «Ռեալի» հայտացուցակները Լա լիգայի վերջին տուրի համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա