Logo

28-ամյա վաղեմության ռեկորդային ցուցանիշի կրկնություն VBET ՀՊԼ ակումբի կողմից

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 09.08.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
07.08.2021 Urartu 4 1 Sevan 18 scaled - 28-ամյա վաղեմության ռեկորդային ցուցանիշի կրկնություն VBET ՀՊԼ ակումբի կողմից

Առաջնության 2-րդ տուրի հանդիպումներից հետո («Նոա» «Ալաշկերտ» խաղը հետաձգվել է) մրցաշարում եռիշխանություն հաստատվեց: 2-րդ անընդմեջ հաղթանակները տոնելով, «Արարատը», «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» գլխավորեցին աղյուսակը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Հյուրընկալվելիս միակ հաղթանակը տոնեց «Արարատը»: Առաջնությունում կայացած 9 հանդիպումներից 6-ում հաղթել են դաշտի տերերը, 3-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին:

233852296 228060739324792 8956502803187545255 n 960x742 - 28-ամյա վաղեմության ռեկորդային ցուցանիշի կրկնություն VBET ՀՊԼ ակումբի կողմից

2-րդ տուրն էլ աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ՝ 4 խաղում խփվեց 14 գնդակ (միջինը՝ 3,5 գոլ մեկ խաղում): Անցկացված 9 հանդիպումներում արդեն գրանցվել է 39 գոլ (միջինը՝ 4,3 գոլ մեկ խաղում):

2․ «Ուրարտուն» խոշոր հաշվով տոնած 2 հաղթանակներով է մեկնարկել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում: Այս արդյունքը թիմի համար ռեկորդային է վերջին 28 տարիների ընթացքում: Միայն 1993թ. առաջնությունում է «Ուրարտուն», որ այն ժամանակ կրում էր «Բանանց» անվանումը, մեկնարկել խոշոր հաշվով տոնած 2 հաղթանակով՝ առավելության հասնելով «Մալաթիա-Կիլիկիայի» (6-0) և «Կոտայքի» (4-0) նկատմամբ: Այդ հանդիպումներում թիմի ռմբարկու Աշոտ Բարսեղյանը 5 գոլի հեղինակ էր դարձել, որից 4-ը խփել էր մեկնարկային տուրում:

Իսկ վերջին անգամ «Ուրարտուն» առաջնությունը 2 անընդմեջ հաղթանակով էր սկսել 1994թ.՝ պարտության մատնելով «Լոռիին» (1-0) և ԲՄԱ «Արայիին» (2-1): Ի դեպ, այդ մրցաշրջանում «Բանանցը» մեկնարկել էր 7 անընդմեջ հաղթանակով, ընդ որում վերջին 5 խաղերում մրցակիցներին պարտության էր մատնել խոշոր հաշիվներով: Ցավոք, ֆինանսական խնդիրների պատճառով առաջնության ավարտից հետո «Բանանցը» լուծարվեց:

07.08.2021 Urartu 4 1 Sevan 28 960x640 - 28-ամյա վաղեմության ռեկորդային ցուցանիշի կրկնություն VBET ՀՊԼ ակումբի կողմից

3․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Նորավանքը» ոչ միայն բացեց գոլերի հաշիվը, այլև անդրանիկ հաղթանակը տոնեց: Թիմի առաջին գոլի հեղինակ դարձավ Բենյամին Նանա Տեչիեն, որը Սիմոն Օբոնդեի հետ միասին բացեց գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում:

Մեր ընտրանին.

4․ Բարձրագույն խմբում 4-րդ մրցաշրջանն անցկացնող «Արարատ-Արմենիան» 2-րդ անգամ առաջնությունը սկսեց 2 անընդմեջ հաղթանակով: Առաջին նման հաջող մեկնարկը գրանցվել էր 2019/20թթ. առաջնությունում, որում «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ հաջորդաբար հաղթել էր «Գանձասար-Կապանին» (3-1) և «Նոային» (2-1): Հիշեցնենք, որ նախորդ առաջնության մեկնարկային 2 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» ընդամենը 2 միավոր էր վաստակել՝ ոչ-ոքի խաղալով «Ալաշկերտի» (0-0) և «Գանձասար-Կապանի» (1-1) հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա