Logo

28 տարի անց՝ եզրափակիչում. Հայտնի է NBA-ի որոշիչ խաղի առաջին մասնակցի անունը (տեսանյութ)

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 01.07.2021Բասկետբոլ
chris paul scaled - 28 տարի անց՝ եզրափակիչում. Հայտնի է NBA-ի որոշիչ խաղի առաջին մասնակցի անունը (տեսանյութ)

Լոս-Անջելեսում կայացել է NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչի 6-րդ հանդիպումը: «Ֆինիքս Սանզը» մրցակցի հարկի տակ 130:103 հաշվով ջախջախել է «Լոս-Անջելես Կլիպերսին» և դուրս է եկել մեծ եզրափակիչ: Արիզոնացիների ու կալիֆորնիացիների դիմակայության վերջնական հաշիվն է՝ 4:2:

«Սանզի» խաղարկող Քրիս Փոլը դարձել է հանդիպման լավագույն բասկետբոլիստը: Նա վաստակել է 41 միավոր և կատարել է 8 արդյունավետ փոխանցում: Ամերիկացու հեռահար 8 նետումներից 7-ը դիպուկ են եղել:

«Ֆինիքսը» 1993 թվականից հետո առաջին անգամ դուրս է եկել NBA-ի եզրափակիչ: Այդ տարի արիզոնացիները եզրափակիչում պարտվել են Մայքլ Ջորդանի «Չիկագո Բուլզին»:

Չեմպիոնական խաղում «Սանզը» մրցելու է «Միլուոկի Բաքս» – «Ատլանտա Հոուքս» զույգի հաղթողի հետ: 4 խաղից հետո այդ դիմակայության հաշիվը 2:2 է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա