Logo

3 բախտորոշ խաղ՝ չեմպիոնական պայքարում, որից մեկը՝ հավակնորդներից 2-ի միջև․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 24-րդ տուրից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 19.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
20.04.2021 Ararat 2 0 Ararat Armenia 9 scaled - 3 բախտորոշ խաղ՝ չեմպիոնական պայքարում, որից մեկը՝ հավակնորդներից 2-ի միջև․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 24-րդ տուրից առաջ

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» – «ԱՐԱՐԱՏ»

19 մայիսի, ժ.15:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

10 խաղ, «Արարատ – Արմենիան» հաղթել է 7 անգամ, «Արարատը»՝ 2,  գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 21-8

2-րդ շրջան. 02.12.2020 «Արարատ-Արմենիա» 0-0 «Արարատ»

1-ին շրջան. 25.02.2021 «Արարատ» 1-0 «Արարատ-Արմենիա» 
Գոլը՝ Դիմիտրիյե Պոբուլիչ 72՛

«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (37 միավոր), «Արարատ»՝ 4-րդ տեղ (36 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Արարատյան հերթական դերբին անչափ կարևոր է երկու թիմերի համար էլ չեմպիոնական մրցավազքում հաջողության հասնելու համար: Մրցաշարային աղյուսակում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ եթե «Նոան» հաղթի առաջնությունում իր ավարտական երկու խաղերում, ապա «Արարատ-Արմենիան» անկախ մնացած 3 հանդիպումների արդյունքներից, վայր կդնի չեմպիոնի լիազորությունները, իսկ արարատցիներին ոսկե մեդալներին տիրելու համար հարկ կլինի հաղթել բոլոր 4 խաղերում էլ, ինչն անչափ դժվար կլինի: Սակայն ամեն դեպքում, երկու թիմերն էլ նախ պետք է ձգտեն հաջողության հասնել արարատյան դերբիում և հուսալ, որ «Նոան» «կսայթաքի»:

20.04.2021 Ararat 2 0 Ararat Armenia 10 960x640 - 3 բախտորոշ խաղ՝ չեմպիոնական պայքարում, որից մեկը՝ հավակնորդներից 2-ի միջև․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 24-րդ տուրից առաջ

2․ «Արարատ-Արմենիան» նախորդ խաղում «Ուրարտուին» հաղթելու շնորհիվ դեռ շարունակում է պայքարը չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Սակայն, եթե պարտվի «Արարատին», իսկ «Նոան» էլ հաղթի «Ուրարտուին», ապա ժամկետից շուտ վայր կդնի չեմպիոնի լիազորությունները: «Ուրարտուի» նկատմամբ տոնած հաղթանակն ընդամենը 2-րդն էր չեմպիոնի համար Անատոլի Բայդաչնու գլխավորությամբ անցկացրած առաջնության 6 հանդիպումներում, որոնցում թիմն ընդամենը 9 միավոր է վաստակել:

3․ «Արարատն» այս հանդիպմանը կներկայանա Հայաստանի վեցակի գավաթակրի կարգավիճակով: Թիմի առջև դրված առաջին խնդիրը մարզչական կազմն ու ֆուտբոլիստները գերազանց կատարեցին: Այժմ արարատցիների ողջ ուշադրությունը կենտրոնացված է չեմպիոնի տիտղոսի նվաճմանը: «Արարատին» բավական խիտ գրաֆիկով 4 դժվարին մրցախաղ է սպասում, որոնցում նույնիսկ երկու միավորի կորուստը կարող է զրկել նրանց ոսկե մեդալներից: Առաջնության նախորդ 4 խաղերն այնքան էլ հաջող չէին «Արարատի» համար, որն ընդամենը 5 միավոր վաստակեց՝ սկզբունքային մրցավեճում զիջելով «Նոային», ինչը կարող է ի վերջո ճակատագրական լինել չեմպիոնական մրցավազքում:

20.04.2021 Ararat 2 0 Ararat Armenia 3 960x640 - 3 բախտորոշ խաղ՝ չեմպիոնական պայքարում, որից մեկը՝ հավակնորդներից 2-ի միջև․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 24-րդ տուրից առաջ

4․ Թեև «Արարատ-Արմենիան» մեծ առավելության է հասել «Արարատի» հետ դիմակայությունում, սակայն ընթացիկ մրցաշրջանում ուժերի փոխհարաբերությունը փոխվել է: Առաջնության նախորդ երկու խաղերում չեմպիոնն ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ այդպես էլ չգտնելով «Արարատի» դարպասի բանալին: Գավաթի մրցաշարում էլ «Արարատը» կիսաեզրափակիչում առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ (2-0, 1-2):

Իսկ մինչև ընթացիկ առաջնության մեկնարկը միակ հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Արարատը» տոնել էր Բարձրագույն խմբում, մրցակիցների առաջին ծանոթության ժամանակ՝ 2018թ. օգոստոսի 11-ին կայացած խաղում առավելության հասնելով 2-1 հաշվով: Հետաքրքիր է, որ արարատցիներին հաղթանակ էր պարգևել «Արարատի» ներկայիս ավագ Հրայր Մկոյանի ինքնագոլը, որն այդ խաղում հանդես էր գալիս «Արարատ-Արմենիայի» կազմում:

5․ Յուսուֆ Օտուբանջոն «Ուրարտուի» հետ խաղում դուբլ ձևակերպելով, ոչ միայն ընդհատեց 359 րոպե տևած թիմի գոլային երաշտը, այլև դարձավ ընթացիկ առաջնությունում 10 գոլ խփած առաջին ֆուտբոլիստը: Այդ ցուցանիշով նա միանձնյա գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Առայժմ Օտուբանջոյի արդյունքն ամենացածրն է Հայաստանի առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում: Նշենք, որ վատագույն արդյունքը գրանցվել է 2016/17 (Միհրան Մանասյան, Արտակ Եդիգարյան) և 2017/18թթ. (Արտակ Եդիգարյան) առաջնություններում, որոնցում լավագույն ռմբարկուների հաշվին 13-ական գոլ էր գրանցվել:

Սարգիս Շահինյանն էլ «Ուրարտուի» հետ խաղում հոբելյան նշեց՝ մասնակցելով Բարձրագույն խմբում 150-րդ հանդիպմանը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա, Յուսուֆ Օտուբանջո՝ 4-ական գոլ:

«Արարատ»՝ Արտյոմ Սիմոնյան՝ 2 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա