Logo

3 ֆուտբոլիստներ դարձան թիմերի ռեկորդակիրներ, 7-ն էլ առաջին գոլերը խփեցին VBET Հայաստանի գավաթում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 13.03.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
10.07.2020 NOAH Ararat Armenia VBET cup final 5 - 3 ֆուտբոլիստներ դարձան թիմերի ռեկորդակիրներ, 7-ն էլ առաջին գոլերը խփեցին VBET Հայաստանի գավաթում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:44

-

-

VBET Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին խոշոր անակնկալը գրանցվեց: Քառորդ եզրափակչի առաջին խաղում Առաջին խմբի ներկայացուցիչ «Վեստ Արմենիան» 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարներից մեկի՝ «Արարատի» նկատմամբ:

Քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBET Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 15 հանդիպումներից 6-ում հաղթել են դաշտի տերերը, 5-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 4 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

11.03.2021 West Armenia 2 0 Ararat 17 960x640 - 3 ֆուտբոլիստներ դարձան թիմերի ռեկորդակիրներ, 7-ն էլ առաջին գոլերը խփեցին VBET Հայաստանի գավաթում

VBET Հայաստանի գավաթը վերսկսվեց անակնկալ արդյունքով․ VNews-ի ֆոտոշարքը «Վեստ Արմենիա» – «Արարատ» խաղից

4 խաղում խփվեց 9 գոլ: Անցկացված 15 հանդիպումներում գրանցվել է 34 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,26 գոլ):

2․ «Արարատը» գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին պարտությունը կրեց, որը 30-րդն էր անցկացրած 103 հանդիպումներում: Այդ պարտություններից 10-ն արարատցիները կրել են գավաթի վերջին 7 խաղարկություններում անցկացրած 16 խաղերում:

3․ «Ալաշկերտը» գավաթի ընթացիկ մրցաշարում անցկացրած 3-րդ խաղում էլ հաղթեց: Գավաթի մրցաշարերում ալաշկերտցիները խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը տոնեցին: Առաջինը գրանցվել էր 2015/16թթ. մրցաշարում, որում «Ալաշկերտը» 4-0 հաշվով հաղթել էր «Արարատին»: 2017/18թթ. խաղարկությունում ալաշկերտցիները տոնել էին ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով «Արցախի» դարպասը:

160070078 1824145277764269 6344037037372273330 o 960x590 - 3 ֆուտբոլիստներ դարձան թիմերի ռեկորդակիրներ, 7-ն էլ առաջին գոլերը խփեցին VBET Հայաստանի գավաթում

Թարմ մտքեր ու գրավիչ թիմ տրանսֆերային շուկայում. Ինչու է Զայցևը եկել Հայաստան

4․ Գործող գավաթակիր «Նոան» գավաթի մրցաշարերում 3-րդ անգամ մրցեց «Ուրարտուի» հետ ու կրկին հաղթեց: Այդ հանդիպումներում «Նոան» ընդհանուր առմամբ 5 գոլ է խփել, սեփական դարպասը բաց է թողել ընդամենը մեկ գնդակ: Գավաթի մրցաշարերում «Նոան» արդեն 6 խաղ անպարտելի է՝ տոնելով 5 հաղթանակ, «Արարատ-Արմենիայի» հետ եզրափակիչ խաղը շահելով հետխաղյա 11մ հարվածաշարում (հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 5-5 էր):

Վերջին պարտությունը գավաթի մրցաշարերում «Նոան» կրել է 2019թ. նոյեմբերի 7-ին՝ քառորդ եզրափակչի պատասխան խաղում նվազագույն հաշվով զիջելով «Ալաշկերտին»: Այդ ժամանակ թիմը կրում էր «Արցախ» անվանումը, իսկ գլխավոր մարզիչը Ռաֆայել Նազարյանն էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա