Logo

3 գրանդ ակումբ պայքարում է Քրիստիան Էրիկսենի համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 12.12.2020ՍՊՈՐՏ
3 գրանդ ակումբ պայքարում է Քրիստիան Էրիկսենի համար - 3 գրանդ ակումբ պայքարում է Քրիստիան Էրիկսենի համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:04

-

-

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հունվարին կհեռանա իտալական ակումբից՝ գրում է Tuttosport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ դանիացին տեղ չունի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերում: «Ինտերը» ցանկանում է ֆուտբոլիստի տրանսֆերային վաճառքից 30 միլիոն եվրո ստանալ:

Ըստ տեղեկությունների՝ Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան», ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Արսենալը»:

Հիշեցնենք, որ Էրիկսենը միլանյան ակումբի շարքը համալրել է 2020 թվականի հունվարին: Տրանսֆերն արժեցել է 27 միլիոն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա