Logo

3 նոր գրքեր, որ հատկապես դուր կգան հուշապատումների սիրահարներին

Հեղինակ
tigran5
00:00 / 18.11.2021ՍՊՈՐՏ
3 գիրք - 3 նոր գրքեր, որ հատկապես դուր կգան հուշապատումների սիրահարներին

Ձեզ ենք ներկայացնում 3 նոր գրքեր հայերենով. երեք հուշապատում, երեք գիրք մարդկանց մասին, որոնց կյանքը լի է եղել արկածներով, խնդիրներով, վերելքներով և վայրէջքներով:

 Հովիկ Չարխչյան, «Չարենց և Արﬔնուհի. Սիրախաղ կրակի հետ»

Գրքում առաջին անգամ ներկայացվում է Եղիշե Չարենցի և բանաստեղծուհի Արﬔնուհի Տիգրանյանի սիրո առավել ամբողջական պատմությունը նորահայտ վավերագրերի ու ﬕնչ օրս անհայտ փաստերի հիման վրա:

Բարդ ու կորստաբեր ժամանակներում անսպասելիորեն ծնունդ առած բուռն զգացմունքներին վիճակված էր անցնել ﬔծ փորձությունների, դժվարին երկընտրանքների ու անխուսափելի հանգուցալուծուﬓերի ﬕջով: Սիրո և իրականության առճակատումը կարծես թե անխուսափելի էր դարձնում մարդկային նուրբ հույզերի և լուսավոր իղձերի պարտությունը: Սակայն իրենց անձնական ողբերգությամբ ու ծանր կորուստներով հանդերձ հերոսները ﬕնչև վերջ հավատարիմ են ﬓում երկու ոգեղեն պաշտամունքներին` սիրուն և բանաստեղծությանը:

««Չարենց և Արմենուհի. սիրախաղ կրակի հետ» փաստագրական վեպը պատմություն է ոչ միայն հանճարեղ բանաստեղծի գայթակղությունների և դրանց դժվարին հանգուցալուծումների մասին: Սա գեղեցիկ ու ողբերգական սիրո վավերագրումն է, որ շաղախված է  որոնումներով, ընդվզումներով, բախումներով, երկմտանքներով, նահանջով և, իհարկե, բանաստեծությամբ: Ամեն բան հոսում ու անցնում է, մնում են միայն սերն ու պոեզիան: Այս գիրքը նաև ժամանակային զուգահեռների վրա հարյուրամյա վաղեմության իրադարձությունները նոր հայացքով դիտարկելու, դրանք արժևորելու հնարավորություն է, և ընթերողը վեպի էջերում կգտնի բազում ընդհանրություններ մեր օրերի իր անհանգստությունների ու մտատանջությունների հետ: Չարենցին վերստին բացահայտելու, Արմենուհի Տիգրանյան բանաստեղծուհուն և հրապուրիչ կնոջը ճանաչելու համար կրակի հետ խաղն անխուսափելի է: Բայց այս անգամ նրանց կրակները ոչ թե այրելու են, այլ միայն ջերմություն են տալու»,-նշում է Հովիկ Չարխչյանը։

charenc - 3 նոր գրքեր, որ հատկապես դուր կգան հուշապատումների սիրահարներին

 

Վարդան Պետրոսյան, «Սկիզբ»

«Սկիզբ» գրքում անազատության մասին երկու զուգահեռ պատումներում ներկայացվում են Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերը ։ Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն… ջերմ, լուսավոր սեր։ Այսպես է հեղինակը ներկայացնում իր կալանքի պատմությունը և համադրում այն աշխարհում համավարակի մեկուսացման օրերի հետ։ Եվ եթե կալանքը շրջադարձային եղավ հեղինակի կյանքում, դառնալով նոր հոգևոր կյանքի սկիզբ, արդյո՞ք նույնը կլինի նաև մարդկության հետ հիվանդության ինքնամեկուսացումից հետո…

Սկիզբ. Վարդան Պետրոսյան 02 600x858 1 - 3 նոր գրքեր, որ հատկապես դուր կգան հուշապատումների սիրահարներին

 

La Bohème. Անցած օրեր

Հայաստան, բոհեմ, սերեր, ընկերներ, Հոլիվուդ. ինչի մասին էլ Ազնավուրը պատմի, միշտ անկեղծ է ու շիտակ, համեստ եւ հանդուրժող։ Եվ ահա, մի քանի տասնամյակ շարունակվող մշտամնա կարիերայից հետո նա վերադառնում է իր անցյալին։ Գրքում տեղ են գտել զավեշտալի ու դրամատիկ, անսպասելի ու հուզիչ պատմություններ։ Դրանք ընթերցողին հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել անսպառ կենսասիրության խորհրդանիշ արտիստին։ Այս գրքում Ազնավուր երգիչը, դերասանն ու գրողը, միաժամանակ նաեւ եղբայրը, ամուսինն ու ընկերն ընթերցողի սիրտը նվաճում է անմիջականությամբ եւ պարզությամբ։

c77dab1e36a795db54e4ca15196e3f7b 960x1454 - 3 նոր գրքեր, որ հատկապես դուր կգան հուշապատումների սիրահարներին


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա