Logo

3-րդ անգամ էլ չհաջողվեց մեկ մրցաշարում 2 անգամ հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 09.09.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
IMG 1350 scaled - 3-րդ անգամ էլ չհաջողվեց մեկ մրցաշարում 2 անգամ հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին

Հայաստանի ազգային հավաքականը 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում անչափ կարևոր 2 միավոր կորցրեց՝ սեփական հարկի տակ ոչ-ոքի (1-1) խաղալով J խմբի բացահայտ հետնապահ Լիխտենշտեյնի ընտրանու հետ, որը մինչ այդ անցկացրած բոլոր 5 հանդիպումներում էլ պարտվել էր ընդհանուր 1-14 հաշվով:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային 3 հանդիպումներից հետո J խմբի առաջատարի դերը ստանձնած ՀՀ հավաքականն անչափ անհաջող հանդես եկավ սեպտեմբերյան 3 մրցախաղերում՝ վաստակելով ընդամենը 2 միավոր, խփելով ընդամենը մեկ գոլ, սեփական դարպասը բաց թողնելով 7 գնդակ:

IMG 1291 960x640 - 3-րդ անգամ էլ չհաջողվեց մեկ մրցաշարում 2 անգամ հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին

2․ ՀՀ հավաքականը շարունակեց առանց հաղթանակների խաղերի շարքը՝ հասցնելով 5-ի: Այդ հանդիպումներում մեր ընտրանին 3 խաղ ավարտել է ոչ-ոքի, 2 պարտություն է կրել: Վերջին հաղթանակը մեր ֆուտբոլիստները տարել են մարտի 31-ին՝ Երևանում աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 3-2 հաշվով պարտության մատնելով ռումինացիներին:

3․ ՀՀ հավաքականին այս անգամ էլ չհաջողվեց մեկ մրցաշարի ընթացքում 2 անգամ հաղթել Լիխտենշտեյնի ընտրանուն: Հիշեցնենք, որ մարտի 25-ին Վադուցում կայացած ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում ՀՀ հավաքականը Նոա Ֆրոմելտի ինքնագոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ էր տոնել:

Հիշեցնենք, որ նմանատիպ արդյունք գրանցվել էր 2018թ. անցկացված Ազգերի լիգայի մրցաշարում (2-1, 2-2) և 2019թ. կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղերում (3-0, 1-1):

08.09.2021 Armenia 1 1 Liechtenstein 7 960x640 - 3-րդ անգամ էլ չհաջողվեց մեկ մրցաշարում 2 անգամ հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին

4․ Հայաստանի հավաքականը 6-րդ անգամ մրցելով Լիխտենշտեյնի ընտրանու հետ, 3-րդ ոչ-ոքին գրանցեց: Մեր հավաքականը 3 հաղթանակ է տոնել, խփել է 10 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 5 գնդակ: Լիխտենշտեյնի հավաքականին առաջին անգամ հաջողվեց Երևանում խուսափել պարտությունից:

Մեր ընտրանին

Մինչ այդ, մեր ֆուտբոլիստները սեփական հարկի տակ մրցակցին հաղթել էին 2 հանդիպումներում էլ: Առաջին հաղթանակը ՀՀ հավաքականի օգտին գրանցվել էր 2018թ. սեպտեմբերի 6-ին, երբ Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները 2-1 հաշվով պարտության էին մատնել մրցակցին Ազգերի լիգայի մրցախաղում:

Հաջորդ տարվա հունիսի 8-ին Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք մեր ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում Երևանում 3 անպատասխան գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա