Logo

3 թեկնածուներից մեկը Մխիթարյանն է. եվրոպական գրանդը փոխարինող է փնտրում իր կիսապաշտպանին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 21.05.2021ՍՊՈՐՏ
henrikh mkhitaryan 1 - 3 թեկնածուներից մեկը Մխիթարյանն է. եվրոպական գրանդը փոխարինող է փնտրում իր կիսապաշտպանին

«Միլանը» սկսել է փոխարինող փնտրել հարձակվողական ոճի կիսապաշտպան Հական Չալհանօղլուի համար: Թուրքի պայմանագրի ժամկետը սպառվում է ամռանը, իսկ կողմերը չեն կարողանում նորը համաձայնեցնել: «Ռոսոներիներն» իրենց առաջարկը բարձրացրել են մինչև տարեկան 4 մլն եվրո, սակայն օրերս 27-ամյա ֆուտբոլիստը գլխապտույտ առաջացնող առաջարկ է ստացել Կատարից, որտեղ պատրաստ են նրան տարեկան 10 մլն եվրո վճարել:

Tuttosport-ը տեղեկացնում է, որ «Միլանն» արդեն փոխարինող է փնտրում կիսապաշտպանին և դիտարկում է երեք թեկնածուի: Նրանցից մեկը Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանն է: Իտալական գրանդին հատկապես գրավում է այն հանգամանքը, որը 32-ամյա ֆուտբոլիստն ամռանն ազատ գործակալ է դառնալու:

«Ռոսոներիները» դիտարկում են նաև Յոսիպ Իլիչիչի («Ատալանտա») և Ռոդրիգո դե Պաուլի թեկնածությունները: Արգենտինացու տրանսֆերը գնահատվում է 35-40 մլն եվրո:

Մխիթարյանի տրանսֆերը Ռայոլան առաջարկել է գրանդ ակումբների. մեկը լրաջորեն դիտարկում է այն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա