Logo

3 թիմ ձեռք բերեց VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 07.09.2019Հայկական ֆուտբոլ
8FUqbSVqFQLJOmkF5fpJFpdGRR - 3 թիմ ձեռք բերեց VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:51

-

-

VBet Հայաստանի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել նախնական՝ 1/16 եզրափակիչ փուլի հանդիպումները:

«Վեստ Արմենիա» 7-1 «Անի»

Գոլերը՝ 1-0՝ Մհեր Հարությունյան 18՛, 2-0 Ստեփան Հարությունյան 23՛, 11մ, 2-1՝ Անտոն Դեմեսչին 24՛, 3-1, 4-1՝ Ստեփան Հարությունյան 33՛, 54՛, 5-1՝ Միխաիլ Շաբկին 64՛, 6-1՝ Անտոն Կուպչին 77՛, 7-1՝ Անդրեյ Զորին 90+2՛

«Արագած» 0-6 «Վան»

Գոլերը՝ 0-1՝ Նիկիտա Անդրեև 15՛, 11մ, 0-2՝ Մուսլիմ Բամատգերեև 31՛, 0-3՝ Էզա Կուասի Ուիլֆրեդ 37՛, 0-4՝ Նիկիտա Անդրեև 48՛, 11մ, 0-5, 0-6՝ Ձամբոլատ Հասցաև 82՛, 89՛, 11մ

«Տորպեդո» 3-0 «Մասիս»

Գոլերը՝ 1-0՝ Կարեն Ավոյան 42՛, 2-0՝ Ռոման Մուրադյան 87՛, ինքնագոլ, 3-0՝ Միրոսլավ Դեդա 90+4՛, 11մ

Այսպիսով, VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վեստ Արմենիան» կմրցի «Արարատ-Արմենիայի» հետ, «Վանը» կհանդիպի Առաջին խմբի մեկ այլ ներկայացուցչի՝ «Լոկոմոտիվին», իսկ «Տորպեդոն» հարաբերությունները կպարզի «Ալաշկերտի» հետ: Մյուս զույգերը հետևյալն են՝ «Դիլիջան» – «Լոռի» («Դիլիջանի» մրցակից «Մակարավանքն» ավելի վաղ հրաժարվել էր մրցաշարին մասնակցությունից), «Գանձասար-Կապան» – «Շիրակ», «Երևան» – «Սևան», «Նոա» – «Արարատ», «Փյունիկ» – «Ուրարտու»: Հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 1-ից 3-ը։

Քառորդ եզրափակիչ մրցավեճերը կկայանան նոյեմբերի 27-ին: Կիսաեզրափակիչները տեղի կունենան հաջորդ տարվա գարնանը, իսկ Հայաստանի գավաթակրի անունը պարզ կդառնա մայիսի 8-ին։ Բոլոր հանդիպումները, բացառությամբ կիսաեզրափակիչ փուլի, կանցկացվեն 1 խաղով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա