Logo

35 տարի անց ABBA խումբը 2 նոր ստեղծագործություն կթողարկի

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 21.06.2018Համերգ
Untitled 1 20 - 35 տարի անց ABBA խումբը 2 նոր ստեղծագործություն կթողարկի

Շվեդական ABBA վոկալ-գործիքային խմբի ինստագրամի էջից տեղեկանում ենք, որ քառյակն աշխատում է երկու նոր ստեղծագործություն թողարկելու ուղղությամբ: Լուսանկարի գրառումը հուշում է, որ խմբի անդամներ Frida-ն, Agnetha-ն, Björn-ն ու Benny-ն ստոկհոլմյան RMV անունը կրող ձայնագրման ստուդիայում աշխատում են նոր ստեղծագործության վրա:

giphy 3 - 35 տարի անց ABBA խումբը 2 նոր ստեղծագործություն կթողարկի

Ի դեպ խումբն ամիսներ առաջ էր հայտարարել վերամիավորման մասին և նշել, որ քառյակի համար 35 տարին «կարճ արձակուրդ» է եղել և տարիների դադարից հետո կրկին հետաքրքիր է միասին ստեղծագործել:

Նշենք, որ ABBA-ն կազմավորվել է 1972 թվականին, իսկ 1982-ից դադարեցրել էր իր գործունեությունը: Մինչ օրս խումբն ունի թողարկած 8 ստուդիական ալբոմ և հասցրել է շուրջ 4 անգամ միջազգային շրջագայության դուրս գալ:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա