Logo

Հայաստանի հաշվին գրանցվել է 4 մեդալ 

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:20 / 13.06.2022ՍՊՈՐՏ
Հայաստանի մարզիկներ

Հայաստանի 15 ներկայացուցիչներից 4-ը մեդալով են վերադարձել Մալթայում անցկացված աթլետիկայի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից։։

Գոռ Բեգլարյանը 7,59 մետր արդյունքով առաջին տեղն է գրավել տղամարդկանց հեռացատկի մրցումներում, իսկ Էլադա Ալավերդյանը 2 րոպե 13,38 վայրկյան ցուցանիշով հաղթել է կանանց 800 մետր մրցավազքում։

Գայանե Չիլոյանը երկրորդ արդյունքն է գրանցել կանանց 400 մետր վազքում՝ 55,64 վայրկյան։ Իսկ Երվանդ Մկրտչյանը (1 րոպե 50,79 վայրկյան) երրորդն էր տղամարդկանց 800 մետր վազքում՝ տեղեկացնում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան։

Հայ մարզիկ-մարզուհիների ելույթներին ավելի մանրամասն VNews-ը դեռ կանդրադառնա։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա