Logo

4 նոր դիմակայություն VBET Հայաստանի գավաթի մեկնարկող մրցաշարում. Ինչ է պետք իմանալ 1/8 եզրափակիչ հանդիպումներից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 15.09.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
05.03.2021 Alashkert 1 1 Alashkert 11 scaled - 4 նոր դիմակայություն VBET Հայաստանի գավաթի մեկնարկող մրցաշարում. Ինչ է պետք իմանալ 1/8 եզրափակիչ հանդիպումներից առաջ

1/8 եզրափակչի 4 հանդիպումներով մեկնարկում է VBET Հայաստանի գավաթի 31-րդ խաղարկությունը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 4 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ՇԻՐԱԿ» – «ՆՈՐԱՎԱՆՔ»

15 սեպտեմբերի, ժ.15:30,  Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

ggggggggggg 960x640 - 4 նոր դիմակայություն VBET Հայաստանի գավաթի մեկնարկող մրցաշարում. Ինչ է պետք իմանալ 1/8 եզրափակիչ հանդիպումներից առաջ

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. Գավաթի մրցաշարերի անփոփոխ մասնակից «Շիրակը» նախորդ 3 խաղարկություններում շատ անհաջող է հանդես եկել՝ չհաղթահարելով 1/8 եզրափակչի արգելքը: 2018/19թթ. մրցաշարում շիրակցիները երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջել են «Արցախին» (ներկայիս «Նոային»՝ 0-0, 1-3): Հաջորդ մրցաշրջանում «Շիրակը» 1-2 հաշվով պարտվել է «Գանձասար-Կապանին»: 2020/21թթ. մրցաշարում էլ գյումրեցիները պայքարից դուրս են մնացել «Ալաշկերտի» հետ դիմակայությունում (1-2, 0-1):
  2. «Նորավանքը» 2-րդ անգամ է մասնակցելու VBET Հայաստանի գավաթի խաղարկությանը: Գավաթի մրցաշարում թիմի նորամուտն անհաջող էր: Առաջին խմբի նորեկը չկարողացավ հաղթահարել Բարձրագույն խմբում նորամուտը նշած «Վանի» արգելքը: Թեև անցյալ տարվա սեպտեմբերի 18-ին Չարենցավանում կայացած 1/8 եզրափակչի առաջին խաղում դարպասներն անառիկ էին մնացել, սակայն նոյեմբերի 9-ին անցկացված պատասխան խաղում «Նորավանքը» 0-2 հաշվով պարտվեց ու դուրս մնաց հետագա պայքարից:
  3. «Շիրակն» առաջին անգամ գավաթի մրցաշարին մասնակցում է որպես Առաջին խմբի առաջնության ներկայացուցիչ: Շիրակցիները գերազանց են մեկնարկել առաջնությունում՝ 5 խաղում վաստակած 13 միավորով միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Վերջին խաղում «Շիրակը» 2-1 հաշվով հաղթել է «Փյունիկ Ակադեմիային»: Շիրակցի Արտեմ Գևորգյանն էլ 6 գնդակով Առաջին խմբի առաջնության լավագույն ռմբարկուն է: 4 գոլի հեղինակ է դարձել Արման Ասլանյանը:
  4. Իսկ ահա «Նորավանքին» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում միավորները դժվարությամբ են տրվում: Առաջնության նորեկը 6 հանդիպումներում վաստակած 4 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: 6-րդ տուրում «Նոայի» հետ կայացած խաղում «Նորավանքը» շատ մոտ էր հաղթանակին, սակայն ավելացված ժամանակում գոլ բաց թողեց և 2 միավորի կորուստ ունեցավ:
  5. «Շիրակը» պատվավոր մրցանակի կրկնակի դափնեկիր է: Գյումրեցիներին միայն 5-րդ փորձից է հաջողվել գավաթակիր դառնալ՝ 2012թ. մրցաշարի եզրափակչում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Իմպուլսին»:

Իսկ մինչ այդ 4 անգամ (1993, 1994, 1999թթ. Անդրանիկ Ադամյանի, 2011թ. Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ) «Շիրակը» եզրափակչում պարտվել է:

Գավաթային հաջորդ բարձունքը «Շիրակը» նվաճել է 2016/17թթ. մրցաշարում՝ վճռորոշ խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Փյունիկի» դարպասը: Երկու դեպքում էլ պատվավոր մրցանակը նվաճելու գյումրեցիների վաղեմի երազանքն իրականացրել է Վարդան Բիչախչյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա