Logo

43-ամյա Բուֆոնը վարակվել է կորոնավիրուսով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 04.01.2022ՍՊՈՐՏ
43 ամյա Բուֆոնը վարակվել է կորոնավիրուսով - 43-ամյա Բուֆոնը վարակվել է կորոնավիրուսով

«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը վարակվել է կորոնավիրուսով՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Սուրբծննդյան արձակուրդից հետո ակումբի բոլոր ֆուտբոլիստները նախքան մարզումներին վերադառնալը վարակի ստուգման թեստ են հանձնել: «Պարմայից» վարակված է միայն 43-ամյա Բուֆոնը:

Բուֆոնն ինքնամեկուսացած է ու պահպանում է համավարակով պայմանավորված առողջապահական կանոնները:

Բ Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ջիջին մասնակցել է 18 խաղի՝ 6 խաղում դարպասը պահելով անառիկ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա