Logo

5 ակումբ, որտեղ Ստեռլինգը կարող է շարունակել կարիերան

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 16.10.2021ՍՊՈՐՏ
sterling barca opinion - 5 ակումբ, որտեղ Ստեռլինգը կարող է շարունակել կարիերան

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստեռլինգն օրեր առաջ հայտարարեց, որ պատրաստ է փոխել ակումբը մրցաշրջանի ավարտից հետո:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, անգլիացու այդ հայտարարությունից հետո ակտիվացել են մի շարք թիմեր: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ստեռլինգը կարող է վերադառնալ «Լիվերպուլ»: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին», նոր սեփականատեր ունեցող «Նյուքասլը» նույնպես կարիերան շարունակելու տարբերակ է Ստեռլինգի համար:

Նշվում է, որ Անգլիայի սահմաններից դուրս Ստեռլինգը նույնպես տարբերակ ունի. «Բարսելոնայում» դժգոհ են Ուսման Դեմբելեից ու մտածում են Ստեռլինգի տրանսֆերի մասին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա