Logo

5 բառ շվեդական մշակույթը հասկանալու համար

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 14.07.2021ՍՊՈՐՏ
05 23 - 5 բառ շվեդական մշակույթը հասկանալու համար

Ասում են՝ շվեդները, նույնիսկ, կաթն են խմում միջին յուղայնությամբ, որպեսզի աչքի չընկնեն: Մեր այսօրվա անդրադարձը նրանց մասին է, ովքեր վաղուց գտել են այդ երանելի ոսկե միջինը:

Jantelagen

Աչքի չընկնելու չգրված օրենք 


content Jantelagen - 5 բառ շվեդական մշակույթը հասկանալու համար

Միջնակարգ դպրոցի աշակերտներ, Շվեդիա, 1926 թվական, Լուսանկարը՝ Օսկար Յարենի 

Թեև խելամիտ չափավորության ձգտումն ունի նաև իր բացասական կողմերը, շվեդները հայտարարում են, որ անընդհատ իրենք իրենց հարց են տալիս «մի՞թե ինձ ավելի շատ է պետք, քան մնացածին»: Նույնիսկ կատակ կա, որ նրանք նախընտրում են միջին յուղայնությամբ կաթ՝ աչքի չընկնելու համար: 20-րդ դարի սկզբին նորվեգացի գրող Ակսել Սանդեմոսն այս ազգային առանձնահատկությունը բավականին ճշգրիտ նկարագրել է հորինված Յանտե գյուղի օրենսգրքում: Դրանից հետո Սկանդինավյան երկրներում գոյություն ունի «Յանտեի օրենք» հասկացություն` jantelagen, որը նշանակում է սոցիալական կարգ, որում նորմայից ցանկացած շեղում կասկած է հարուցում: «Յանտեի օրենքները» բավականին խիստ են հնչում. օրինակ ՝ «մի կարծիր, թե դու ինչ-որ բանի արժանի ես», «մի կարծիր, որ մնացածից լավն ես» և այլն:

Յանտեի օրենքը շարունակում է հիշեցնել իր մասին: Շվեդական դպրոցներում աշակերտները չեն գնահատվում մինչև վեցերորդ դասարանը՝ (նախկինում՝ մինչև ութերորդ) անառողջ մրցակցությունից խուսափելու համար: Հետևաբար, որոշ ուսուցիչներ և քաղաքական գործիչներ ցավում են, որ աշակերտների գիտելիքները հաճախ կաղում են՝ սովորաբար, մոտիվացիայի բացակայության պատճառով: Բացի այդ, Շվեդիայի աշխատողները չեն ձգտում պարգևավճար կամ գովասանքներ ստանալ՝ կրկին, աչքի չընկնելու համար:

Lagom

Ոչ ավել, ոչ պակաս


content lagom - 5 բառ շվեդական մշակույթը հասկանալու համար

IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադի ավտոմեքենան

Դժվար թարգմանվող lagom մակդիրը կարելի է համարել շվեդական մշակույթի հիմնաքարերից: Նույնիսկ իրենք՝ շվեդներն այդ բառն անվանում են ամենակարևորն իրենց լեզվում: Այն արտացոլում է ավանդական գյուղացիական բարոյականությունը, որը Շվեդիայում գոյատևել ու հասել է մեր օրեր: Ոչ մի ավելորդ բան, ամեն ինչ՝ չափավոր: Դեֆիցիտը պետք է լրացնել, իսկ ավելցուկից ազատվել: Սկանդինավյան դիզայն, շվեդական սոցիալական լգոտաներ, զրույցներ սուրճի շուրջ (չափավոր քանակությամբ թխվածքների ուղեկցությամբ) կամ ընթրիքներ՝ խորոված երշիկեղենով (յուրաքանչյուրն իր հետ բերում է այնքան, որքան պատրաստվում է ուտել). այս ամենում գործում է նույն սկզբունքը՝ «այնքան, որքան անհրաժեշտ է»: IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադը վարում էր հին մեքենա և ու չէր օգտվում վարորդի ծառայություններից. նա համարում էր, որ ավելի իրեն անհրաժեշտ չէ: Շվեդ ժամանակակից գրող  Էլիզաբեթ Կառլսոնը հրատարակել է «Lagom» անունով գիրքը, որն էլ լավագույնն է ներկայացնում ներդաշնակության շվեդական փիլիսոփայությունը. այո՛, lagom-ը գաղափարախոսություն է, փիլիսոփայություն, որը թույլ է տալիս ավելիին հասնելու անդադար ձգտման մեջ չկորցնել երջանկությունն այսօր: Հետաքրքիր է, որ այս բառը գործածվում էր նույնիսկ վիկինգների ժամանակներում, երբ ավարը կամ սնունդը պետք է բաշխվեր lagom, այսինքն ՝ «օրինական». հենց այսպես է բառը թարգմանվում հին շվեդերենից:

Fika

Ընդմիջում՝ սուրճով 


content fika - 5 բառ շվեդական մշակույթը հասկանալու համար

Սեդերհոլմների ընտանիքը սուրճ է խմում, Շվեդիա, 1926 թվական 

Բառ, որն առաջինն են սովորում նրանք, ովքեր գալիս են Շվեդիա՝ աշխատելու: Առանց fika-ի այստեղ ոչ աշխատում են, ոչ էլ հանգստանում: Fika-ն սուրճն է՝  ինչ-որ բանով, համապատասխանաբար, այն ընդմիջումն է՝ սուրճով: Աշխատանքային օրվա ընթացքում շվեդները կազմակերպում են երեք նմանատիպ մինի-ընդմիջումներ: Fika-ի սուրճը սովորաբար թույլ է, օրինակ՝ կաթնային, բայց ոչ մի դեպքում՝ էսպրեսսո: Ֆրեդրիկ Բաքմանի «Ուվեի երկրորդ կյանքը» հայտնի վեպում գլխավոր հերոսը՝ համառ ծերունին, փնթփնթում է «տարածվեցին ձեր էսպրեսսոները, սուրճ խմելու տեղ չմնաց»: Շվեդիայում սուրճը հայտնվել է շատ վաղուց և միանգամից դարձել է մատչելի ըմպելիք, նույնիսկ, հասարակ մարդկանց համար: Միգուցե հետևյալն է պատճառը, որ այն սովորաբար թունդ չէ. շվեդ ջանասեր գյուղացիներն այնպես էին անում, որ պաշարն ավելի երկար հերիքի ու ուշ սպառվի: Ի դեպ, շվեդական գյուղերում երկար ժամանակ պահպանվում էի սուրճի հետ կապված ևս մեկ ավանդույթ. նրանք այն խմում էին օղու հետ՝ 50/50 հարաբերակցությամբ. հենց այդպես է անում խաբեբա քահանան Գուստավ Ֆրեդինգի հայտնի բանաստեղծության մեջ, իսկ Ստրինդբերգի հայտնի վեպերից մեկի սկզբում կա մի ճշգրիտ պատկերավոր տեսարան, որտեղ ծեր ձկնորսուհին օղիով սուրճ է առաջարկում որդուն և աշխատակցին: Բառն ինքնին «ներքևներից է». այն կազմված է kaffe բառի վանկերի տեղափոխությունից: Հենց այդպես էին բառը կիրառում շվեդական առևտրային ժարգոնում:

Smultronställe

Սիրած տեղ, բառացիորեն՝ ելակի մարգագետին


content Smultronstalle - 5 բառ շվեդական մշակույթը հասկանալու համար

Կադր Ինգմար բերգմանի Smultronstället ֆիլմից 

Շվեդերեն, թերևս, ամենապոետիկ արտահայտությունը, որը կապված է բնության ու ամռան հետ, «ելակի մարգագետինն է», որը մեզ ծանոթ է Բերգմանի ֆիլմից: Դա նշանակում է սիրված կամ հարազատ վայր, որտեղ յուրատեսակ ներդաշնակություն ու լույս է իջնում մարդու հոգուն: Ֆիլմում առկա է թե՛ արտահայտության բառացի նշանակությունը, թե՛ փոխաբերական իմաստը. պրոֆեսոր Բորգը հիշում է ելակի մարգագետինն իսկ ֆիլմի վերջում գտնում է իր հոգու հանգստությունը: Եթե ​​մենք խոսում ենք ելակի մասին, ապա Շվեդիայում այն սիրելի հատապտուղ է, առհասարակ, շվեդները սիրում են հատապտուղներ: Ինչ վերաբերում է շվեդների ու բնության հարաբերություններին. ամբողջ երկրի տարածքում կարելի է գնալ ցանկացած անտառ ու հատապտուղներ կամ սունկ հավաքել՝ առանց որևէ արգելիքի:

Jämställdhet

Հավասարություն, գենդերային հավասարություն 

content Jamstalldhet - 5 բառ շվեդական մշակույթը հասկանալու համար

Կին զինվորական, Շվեդիա 

Այս բառը նշանակում է «հավասարություն», առաջին հերթին՝ սեռերի միջև: Հավասարությունը բարձր է գնահատվում և համարվում է երկրի մեծագույն ձեռքբերումներից մեկը: Կանայք կարող են ծառայել բանակում և լինել նախարար. Շվեդիայի պաշտպանության նախարարի պաշտոնը երեք անգամ վստահվել է կնոջ: Նորաթուխ ծնողների վճարովի արձակուրդը՝ մեկուկես տարի տևողությամբ, կիսվում է երկու ծնողների միջև:

Ավելի լայն իմաստով, հավասարությունը բնորոշ է ամբողջ շվեդական հասարակությանը: Հարուստների և աղքատների միջև անդունդն էլ մեծ չէ. այստեղ կարող ենք կրկին հիել Յանտեի օրենքը: Այստեղ, նույնիսկ, օտարերկրացիները կարող են մասնակցել հասարակական կյանքին՝ տեղի քաղաքացիների հետ հավասար հիմունքներով. դուք կարող եք քվեարկել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, եթե վերջին երեք տարիներին ապրել և աշխատել եք երկրում: Իսկ միգրանտների երեխաներին դպրոցում դասավանդում են նաև մայրենի լեզվով. ռուս, սիրիացի, բոսնիացի երեխաները սովորում են ինչպես իրենց լեզուները, այնպես էլ շվեդերենը: Նույնիսկ թագավորական ընտանիքը մեծամասամբ հավասարեցվում է հպատակներին. օրինակ՝ թագավորը հարկեր է վճարում, իսկ Արքայական ընտանիքի ներկայացուցչի ու հասարակ մահկանացուի ամուսնություննն այստեղ սովորական բան է:

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա