Logo

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 09.04.2018Արվեստանոց
Untitled 1 12 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]

Ասեք ո՞ւմ եք «follow» անում ինստագրամում, ասենք՝ ի՞նչ հետաքրքրություններ ունեք, քանի որ երբեմն մեր հետաքրքրությունների մասին պատմում են հենց այն էջերը, որոնց հետևում ենք սոցիալական ցանցերում: Այսուհետ պարբերաբար կներկայացնենք ինստագրամյան էջեր, որոնց #արժեհետևել, ի դեպ, օգտագործելով այս հաշթեգը, մեզ կօգնեք և՛ տեղեկանալ մեր ընթերցողի նախասիրությունների մասին, և՛ լինել ինստագրամյան թրենդների զարկերակին՝ բաց չթողնելով ոչինչ:

Եվ այսպես, 5 էջ, որին #արժեհետևել ինստագրամում:

Travel

@jetsetchristina

Շքեղ ճանապարհորդ բլոգեր @Christina-ն եղել է  56 երկրներում: Արևայրուք, ծովափեր, տրոպիկ վայբեր, նոր երկրներ ու որակյալ լուսանկարներ, սա այն ամենն է, ինչ կգտնեք աղջկա ինստագրամյան էջում: Որտե՞ղ եք պլանավորում քո հաջորդ ճանապարհորդությունը, եթե դեռ չեք կողմորոշվել, հետևեք ճանապարհորդ բլոգերի ինստագրամի էջին ու կգտնեք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, օրինակ որ եղանակին ուր մեկնել, որտեղ անցկացնել արձակուրդը, ինչ հյուրանոցներից օգտվել և այլն:

Capture7 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]Capture77 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]Capture777 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]

 

Style

@songofstyle

Aimee Song-ը 29-ամյա ինտերիեր դիզայներ է Կալիֆորնիայից: 4 միլիոնից ավել հետևորդների շնորհիվ աղջիկը հայտնվել է ինստագրամի նորաձևության բլոգերների թոփում: Չնայած Aimee-ին մասնագիտությամբ ինտերիեր դիզայներ է, իր ինստագրամում աղջիկը հանդես է գալիս որպես նորաձևության դիզայներ: Նորաձևություն, դիզայն և DIY – ահա այն երեք կարևոր թեմաները, ինչին Aimee Song-ն անդրադառնում է իր ինստագրամում:

Capture2 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]Capture22 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]Capture222 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]

 

Artist

Ինստագրամի մեր այս լիսթում պարբերաբար ներառում ենք նաև ժամանակակից հայտնի նկարիչների: Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճապոնացի աշխարահռչակ արտիստ @yayoikusamas-ին: Ճապոնացի նկարչուհին կենտրոնացած է նկարչության, քանդակագործության, կատարողական արվեստի, դիզայնի, նորաձևության ու մշակույթային մի շարք այլ ճյուղերի վրա: Kusama-ի ստեղծագործություները կոնցեպտուալ արվեստի մի մասն են, արտիստի աշխատանքներում գերակշռում է մինիմալ էլեմենտները, սյուրռեալիզմը, փոփ արտը, աբստրակտ էքսպրեսսիոնիզմը,արտ-բրյուտը (տես՝ չմշակված արվեստ): Չնայած Yayoi Kusama ինստագրամի էջն այդքան էլ հաճախ չի թարմացվում, ամեն դեպքում կարող եք հետևել նրան և առաջինը ծանոթանալ նկարչի նոր աշխատանքներին:

 

Capture3 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]Capture33 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]Capture333 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]

Street Art

@invaderwashere

Ֆրանսիացի ուրբան արտիստ Invader-ը փողոցային արվեստի վառ ներկայացուցիչներից է: Նրա գրաֆիտիները սփռված են աշխարհով մեկ: Պիքսել-արտ ու մոզայիկաներ. սա Invader-ի այն երկու կարևորագույն բաղադրիչներն են, որոնք օգտագործում է արտիստն իր արվեստի գործերում: Գրաֆիտի նկարչի ինստագրամում կգտնեք նրա ամենաէպիկ աշխատանքներին ու կծանոթանաք դրա ստեղծման գործընթացին:

Capture4444 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]

Capture4 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]Capture444 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]

 

Entertainment

@thetalks

The Talks-ը շաբաթական թարմացվող օնլայն պարբերական է, որը հիմնադրվել է 2011 թվականին: Յուրաքանչյուր շաբաթ դրա հեղինակներ Sven Schumann-ն ու Johannes Bonke-ը ներկայացնում են ավեստի, կինոյի, նորաձևության, երաժշտության ու սպորտի ամենահեղինակավոր արտիստների բացառիկ հարցազրույցներ: The Talks-ի ինստագրամյան էջում, բացառիկ հարցազրույցներից բացի, կգտնեք ոգեշնչող մեջբերումներ, արտիստիկ դիմանկարներ ու կվարակվեք ամսագրի կրեատիվ բովանդակությամբ:

Capture8 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]Capture88 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]Capture888 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]

Հիշեցնենք, որ ինստագրամում ակտիվ է նաև VivaroNewsCulture-ի էջը, որի թարմացումները բաց չթողնելու համար կարող եք քլիքել այստեղ` VivaroNewsCulture:  Իսկ մեր պատրաստած նախորդ ինստագրամյան հնգյակը՝ այստեղ է:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա