Logo

5 երգ հայ պոետների երգեցիկ բանաստեղծություններով

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 08.08.2018ՄՇԱԿՈՒՅԹ
es ashxatum em 2 11 - 5 երգ հայ պոետների երգեցիկ բանաստեղծություններով

Հայ պոեզիան գեղեցիկ է ու հարուստ, սակայն մեր բանաստեղծների ստեղծագործությունները այնքան էլ հաճախ չեն երգ դառնում, իսկ երբ դառնում են, անհնար է չգերվել ու չսիրել դրանք:

Ձեզ ենք ներկայացնում 5 երգ, որոնց հիմքում հայ պոետների բանաստեղծություններն են: Դրանք կատարվել են մի շարք երգիչների կողմից, ունեն տարբեր գործիքավորումներ ու տարբերակներ: Մենք ձեզ համար ընտրել ենք մեր կարծիքով ամենալավերը:

1. Սիլվա Կապուտիկյան. Ասում են թե

Այնպես անփույթ, այնպես հանգիստ
Անցնում ես իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տներում իսկ
Քեզ եմ փնտրում կարոտով։

2. Եղիշե Չարենց. Ո՞վ կհանդիպի

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա, 
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա