Logo

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 09.04.2021ՄՇԱԿՈՒՅԹ
b0e12ede9cfff76f4c1a4a2085bcb534 13 - 5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ խնդրել ենք կինոռեժիսոր Արեն Մալաքյանին՝ մեզ և ձեզ հետ կիսվել սիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակներով:

Հերման Հեսսե, «Սիդհարթա»

Հերման Հեսսեի այլաբանական վեպ-առակը, որն առաջին անգամ հրատարակվել է S. Fischer Verlag հրատարակչության կողմից 1922 թվականին։ Վեպը պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Այն Հեսսեի 9-րդ վեպն է, գրված է գերմաներեն, պարզ, քնարական ոճով։ ԱՄՆ-ում տպագրվել է 1951 թվականին և ազդեցիկ դարձել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է Ռոմեն Ռոլանին և Վիլհելմ Գանդերտին։

Սիդհարթա, Հերման Հեսսե

 Ֆրանց Կաֆկա, «Դղյակ»

Դղյակը» — Գրապահարան

Անավարտ վեպ՝ գրված Ֆրանց Կաֆկայի կողմից։ Տպագրվել է Մյունխենում հեղինակի մահից հետո։ Կաֆկան սկսել է աշխատել վեպի վրա 1922 թվականի հունվարի 22-ին, երբ այցելել էր Շմինդլերուվ-Մլին առողջարանային քաղաք։ Վեպի առաջին գլուխները սկզբնական տարբերակում գրված են եղել առաջին դեմքով, հետո միայն վերափոխվել են հեղինակի անունից գրված վեպի։ Վեպի հերոսը, ում հեղինակն անվանում է հապավումով՝ Կ., գալիս է Գյուղ, որը ղեկավարվում է Դղյակի կողմից։ Դղյակի կառավարչի տղային, ով փորձում է Կ.-ին հյուրանոցից դուրս հանել, նա ասում է, որ իրեն՝ որպես հողաչափ, վարձել են իշխանությունները, և որ շուտով գալու են իր օգնականները։ Սակայն պարզվում է, որ Դղյակ մտնել, առանց հատուկ թույլտվության, որը Կ.-ն չունի, հնարավոր չէ։ Շուտով գալիս են Արթուրն ու Երեմիասը, ովքեր հայտարարում են, թե Կ.-ի օգնականներն են, բայց Կ.-ն նրանցից ոչ մեկին չի ճանաչում…

Իտալո Կալվինո, «Մեր Նախնիները»

www.booktopia.com.au/covers/big/9780099430865/0...

Իտալո Կալվինո, եղել է իտալացի հայտնի գեղարվեստական ​​գրող և 20-րդ դարի հետմոդեռն գրելու առաջատար դեմքերից մեկը: 1952 թվականին լույս են տեսնում Կալվինոյի «Երկատված վիկոնտը», 1957-ին՝ «Ծառաբնակ բարոնը», իսկ 1959 թվականին «Գոյություն չունեցող ասպետը» վեպերը, որոնք կազմում են «Մեր նախնիները» (I nostri antenati) եռագրությունը։ Այս վեպերում հեղինակն ներկայացնում է արդի մարդու ալեգորիկ պատկերը։

 Հրաչյա Սարիբեկյան, «Երկվորյակների արևը»

28077 551060224920284 519063826 n - Ինչ կարդալ ձմռանը. խորհուրդ է տալիս Արքմենիկ Նիկողոսյանը
2012 թվականին «Անտարես» հրատարակչության «XXI.» մատենաշարով հրատարակվեց Հրաչյա Սարիբեկյանի վեպը։ Այն փոքրիկ տղայի և մահվան մտերմության, ինքնության և անհետ կորած հոր փնտրտուքի մասին է, իսկ անհետացած մարդուն որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը: Վեպն ունի ընծայական՝ «Որդուս՝ Արեգին, Քո ժամանակը եկավ հնձելու, որովհետև երկրի հունձքը հասել է»։

Ջեբրան Խալիլ, «Խենթը»

Խալիլ Ջիբրան - «Քյուրքչյան» հրատարակչություն

«Խենթը» XX դարի լիբանանա-ամերիկյան փիլիսոփա, նկարիչ, պոետ և գրող Ջեբրան Խալիլ Ջեբրանի առաջին անգլերեն ստեղծագործությունն է։ Գիրքը բաղկացած է կարճ էսսեներից և բանաստեղծություններից մարդու հավատքի, ձգտումների և ունայնության մասին։

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա