Logo

5 ֆիլմ+5 գիրք. Արման Մարգարյան

Հեղինակ
Kima Galstyan
00:00 / 09.12.2018ՄՇԱԿՈՒՅԹ
արման - 5 ֆիլմ+5 գիրք. Արման Մարգարյան

1. Վարպետը և Մարգարիտան/Мастер и Маргарита

հեղ.՝ Միխայիլ Բուլգակով

թարգմանիչ՝ Արմեն Հովհաննիսյան

1527 - 5 ֆիլմ+5 գիրք. Արման Մարգարյան

Համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը, խորհրդավոր, միստիկ, հզոր, աներևակայելի հորինվածքով և հանճարեղ կառուցվածքով: Միխայիլ Բուլգակովի այս վեպը գրվել է 1929-1940 թթ. և գրողի կենդանության օրոք չի հրատարակվել:

Վեպում զարգանում են 2 սյուժետային գիծ. մեկը պատմում է 20-րդ դարի առաջին տասնամյակների Մոսկվայի, մյուսը՝ Քրիստոսի հայտնության 30-ականների երուսաղեմյան դեպքերի մասին: Վեպի երկու սյուժետային գծերը որքան էլ կապ չունեն իրար հետ, նույնքան էլ կապված են՝ կազմելով մեկ ամբողջականություն, մեկ ասելիք: Պարտադիր ընթերցելու և վերընթերցելու վեպ:

2. Ատլանտը թոթվեց ուսերը/Atlas Shrugged

հեղ.՝ Այն Ռենդ

atlas - 5 ֆիլմ+5 գիրք. Արման Մարգարյան

1957 թ. գրված այս վեպը Ռենդի ամենավերջին և ամենաերկար ստեղծագործությունն է: Իրադարձությունները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ սոցիալիստները եկան իշխանության գլուխ: ԱՄՆ-ն խորասուզվում է քաոսի մեջ, տնտեսությունը լճացման փուլում է: Գլխավոր հերոսները փորձում են ամեն կեպր դիմակայել դժվարություններին:

3. Ծաղրասարյակ սպանելը/To Kill a Mockingbird…

հեղինակ՝ Հարփըր Լի
թարգմանիչ՝ Արամ Արսենյան

13198524 858243730946429 139247370331026209 o - 5 ֆիլմ+5 գիրք. Արման Մարգարյան

Վեպի գործողությունները ծավալվում են ամերիկյան մի փոքր քաղաքում համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով հետևելով վեպի իրադարձություններին` սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարադատությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը:
Այս գիրքը ամերիկացիների ամենասիրելի և պարտադիր ընթերցանության վեպերից է և համաշխարհային գրականության լավագույններից մեկը: Ծաղրասարյակ սպանելը… (To kill a mockingbird): Այն ամենաշատ վաճառված գրքերից մեկն է ողջ աշխարհում, վեպ, որը կարող է փոխել ողջ կյանքդ:

4. Փրկիչը տարեկանի արտում / The Catcher in the Rye,  1951

հեղինակ՝ Ջերոմ Սելինջեր

թարգմանությունը՝ Աստղիկ Աթաբեկյանի

12 4 - 5 ֆիլմ+5 գիրք. Արման Մարգարյան

Կարդացեք՝ Սելինջեր. Կործանողը տարեկանի արտում կամ գրողի գաղտնինքներն ու առեղծվածները

20-րդ դարի լավագույն վեպերից մեկը լավագույն և առեղծվածային Սելինջերից: Աշխարհում ամենակարդացված, քննարկված և այդպես էլ մինչև վերջ չհասկացված վեպ, որը սերիական մարդասպանների ու առհասարակ բոլորի սիրելի գիրքն է, բորոր նրանց, ովքեր կարդացել են այն: Այս վեպը դարձել է աշխարհում ամենաշատ վաճառված գրքերից մեկը: ԱՄՆ-ում թերևս մարդ չկա, որ կարդացած չլինի այն: Իսկ դուք կարդացե՞լ եք այն:

5. Թռիչք կկվի բնի վրայով/One Flew Over the Cuckoo’s Nest

հեղ.՝ Քեն Քիզի

kenkesey 960x1694 - 5 ֆիլմ+5 գիրք. Արման Մարգարյան

Հեղինակին համաշխարհային ճանաչում բերած գրքի իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի հոգեբուժարաններից մեկում: Գլխավոր հերոսը՝ Ռենդլ Փաթրիքը, ճակատագրի բերումով հայտնվել է այդ հոգեբուժարանում: Իսկ թե ինչ է լինում հետո…

Վեպի հիման վրա էկրանավորված ֆիլմը 1977 թ. Օսկար է ստացել Լավագույն ֆիլմԼավագույն մոտնաժԼավագույն ռեժիսոր (Միլոշ Ֆորման), Լավագույն դերասան (Ջեք Նիկոլսոն), Երկրորդ պլանի լավագույն դերասան (Բրեդ Դուրիֆ) և Լավագույն դերասանուհի (Լուիզա Ֆլեթչեր) անվանակարգերում:

Տես նաև՝

5 ֆիլմ+5 գիրք. Գրիշա Աղախանյան

5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան

5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

5 ֆիլմ+5 գիրք. Տաթև Հովակիմյան

5 ֆիլմ+5 գիրք. Միքայել Ոսկանյան

5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

5 ֆիլմ+5 գիրք. Կարեն Խաչատուրով

5 ֆիլմ+5 գիրք. Արեգ Բալայան

5 ֆիլմ+5 գիրք. Գոռ Գլումով

5 ֆիլմ+5 գիրք. Մերի Ներսիսյան

5 ֆիլմ+5 գիրք. Հայկո

5 ֆիլմ+5 գիրք. Տաթևիկ Մելքոնյան

 

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա