Logo

5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 11.10.2017Գրադարան
Նիկողոսյան - 5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

Արքմենիկ Նիկողոսյան՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր: Այսօր նա է Vivaro News Culture-ի հետ կիսվել իր սիրելի գրքերի և ֆիլմերի հնգյակներով «5ֆիլմ+5գիրք» շարքի շրջանակներում:

Ահա Արքմենիկ Նիկողոսյանի սիրելի ֆիլմերից 5-ը:

1. Մենք ենք, մեր սարերը. 1969

ռեժ՝ Հենրիկ Մալյան

դերերում՝ Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Ազատ Շերենց ևն

image - 5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

«Մենք ենք, մեր սարերը» Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանած գեղարվեստական կինոնկար է։ Այս ֆիլմը բոլորիս սիրելիներից է, այն յուրաքանչյուրս տեսել է բազմաթիվ անգամներ, անգիր է արել հերոսների երկխոսությունները, ֆիլմից առանձին արտահայտություններ թևավոր խոսքի են վերածվել:

Ֆիլմ մարդու և աշխարհի հարաբերությունների մասին, ֆիլմ դարերով ավանդված հարաբերության տեսակների և աշխարհի արագ փոփոխությունների մասին:

2. Եղջերվի որսորդը / Охотник на оленей / The Deer Hunter. 1978

ռեժ. Մայքլ Չիմինո

դերերում՝ Ռոբերտ Դե Նիրո, Ջոն Կազալե ևն

the deer hunter 06 - 5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

Վիետնամյան պատերազմի մասին ֆիլմ՝ նկարահանված պատերազմի ավարտից 5 տարի անց: Ֆիլմը պատմում է 3 սլավոնական ծագում ունեցող ամերիկացիների կյանքի մասին՝ պատերազմից առաջ, հետո և ընթացքում: Ֆիլմն արժանացել է 5 Օսկարի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

3. Մի՛ գնա / Не уходи / Non ti muovere. 2004

ռեժ. Սերջիո Կաստելիտո

դերերում՝ Սերջիո Կաստելիտո, Պենելոպե Կրուս

3Q4KKP - 5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

Հարուստ, հաջողակ, ընատանիքին նվիրված բժիշկն օրերից մի օր հանդիպում է գաղթական մի աղջկա և սիրահարվում, տարվում, ոգեշնչվում: ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել. գնա՞լ սիրո ետևից, թե՞ լսել բանականությանը և վերջ դնել խելահեղ կապին:

4. Ծովը հոգում / Море внутри/ Mar adentro. 2004

ռեժ.՝ Ալեխանդրո Ամենաբար

դերերում՝ Խավիեր Բարդեմ, Բալեն Ռուեդա ևն

640x360 2 - 5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

Իրական դեպքերի վրա հիմնված պատմություն Ռամոն Սամպեդրո անունով մի իսպանացու կյանքի վերջին 2 տարիների մասին: Նա պայքարում էր էվթանազիայի օրինականացման համար: Ռամոնը կաթվածահար վիճակում էր երկար ժամանակ, հոգնել էր իր կյանքից, սակայն սեփական կամքով կյանքից հեռանալն արգելված էր: Ի՞նչ անել, շարունակե՞լ պայքարը, ապրե՞լ, թե՞ օգնություն խնդրել մարդկանցից:

Ֆիլմը ողջ աշխարհում ստացել է մոտ 60 կինոմրցանակ:

5. Մայրիկ. 1991

ռեժ.՝ Անրի Վերնոյ

դերերում՝ Կլաուդիա Կարդինալե, Օմար Շարիֆ ևն

Mayrik film - 5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է, որը պատմում է Հայոց ցեղասպանության և Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի մասին։ Հուզիչ ֆիլմ, որն անարցունք դիտելն անհնար է, ուժեղ ֆիլմ հայի ցավի, մարդկային դժբախտությունների, սիրո և իսկական երջանկության ու մարդկայնության մասին:

Այժմ ներկայացնենք Արքմենիկ Նիկողոսյանի սիրելի գրքերի հնգյակը.

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա