Logo

5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 11.10.2017Գրադարան
Արքմենիկ Նիկողոսյան - 5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

1. Գաբրիել Գարսիա Մարկես. «Հարյուր տարվա մենություն». 1967

DSCN4558 1 - 5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

Մոգական ռեալիզմի հիմնադիր կոլումբացի վիպասան Գաբրիել Գարսիա Մարկեսի այս գլուխգործոցը լատինաամերիկյան և առհասարակ համաշխարհային գրականության լավագույն վեպերից մեկն է։ Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում, որը մեծ աշխարհի փոքր մոդելն է: Մակոնդոյի 100 տարվա կյանքի պատմությունը հեղինակը գրել է մեկուկես տարում՝ 1965-66 թթ. Մեխիկոյում: Վեպի 20 անվերնագիր գլուխները պատմում են Բուենդիա ընտանիքի անդամների բարդ և հետաքրքիր կյանքի մասին՝ միահյուսելով իրականն ու մոգականը, մտացածինն ու հնարածը մեր երևակայության մեջ:

1982 թ. Մարկեսն արժանացել է Նոբելյան մրցանակի:

2. Հովհաննես Գրիգորյան. «Նոր տողից». 2013

4516851370605014 - 5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

Բանաստեղծի մահվանից հետո «Անտարես» հրատարակչությունը տպագրեց «Նոր տողից» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն: Այստեղ ներառված են Հովհաննես Գրիգորյանի լավագույն բանաստեղծությունները:

 Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք:

3. Խավիեր Մարիաս. «Այնքան սպիտակ սիրտը». 1992

rztaxi01ko3jw4ly - 5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

Վեպը գաղտնիքների, վտանգների, ամուսնության, սպանությունների, կասկածի, խոսելու և լռելու մասին է, սպիտակ սրտերի մասին, որոնք կամաց-կամաց ներկվում են՝ դառնալով այնպիսին, ինչպիսին երբեք չէին ցանկանա լինել:

Մասնագիտությամբ թարգմանիչ նորապսակ Խուան Ռանսը ձգտում է օգտագործել իր կնոջը՝ Լուիզային, բացահայտելու հոր նախորդ ամուսնությունների մութ անցյալը, որտեղ (բացի Խուանի մայրը) եղել են երկու այլ կին: Այդ կանանցից մեկն անանուն է և գաղտնի է պահվում Խուանից, իսկ երկրորդը Խուանի մոր ավագ քույրն է:

Գիրքը լույս է տեսել հայերեն թարգմանությամբ 2016 թ.: Թարգմանությունը՝ Ռուզաննա Պետրոսյանի:

4. Միխայիլ Շոլոխով. «Խաղաղ Դոնը». 1928-40 թթ.

page 1 - 5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

Չորս հատորանոց այս վեպը Միխայիլ Շոլոխովը գրել է 1925-32 թթ. (1-3 հատորները), իսկ 4-րդ հատորն ավարտին է հասցրել 1940 թ.: Այն պատմում է Դոնի կազակների կյանքի, Առաջին համաշխարհային պատերազմի, 1917 թվականի հեղափոխության դեպքերի և քաղաքացիական պատերազմի մասին։ 1965 թ. հեղինակն այս վեպի համար արժանացել է Նոբելյան մրցանակի:

5. Հակոբ Օշական. «Մնացորդաց». 1932

ph138668891724 - 5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

«Մնացորդացը» երեք մեծադիր հատորով, բայց ամեն դեպքում անավարտ վեպ-էպոպեա է, որում պատկերված է արևմտահայության մեկդարյա կյանքը՝ կոնկրետ մեկ ընտանիքի պատմությամբ: Բարքեր, սովորություններ, կենցաղ, հոգեբանություն, բայց ամենակարևորը՝ հայ-թուրք հարաբերություններ, և թուրքի՝ իբրև տեսակի բացահայտում: Այդ ամբողջի մեջ, բնականաբար, ծայր է առնում սիրո մի ցնցող պատմություն հարուստ գերդաստանի տան ծառայի՝ Սողմեի և նրանց հարս Աղվորի միջև, որը հենց վեպի առանցքն է: Օշականը ծրագրել էր պատկերել նաև եղեռնյան շրջանը, բայց վեպն այդպես էլ անավարտ է մնացել:

 

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա