Logo

5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 17.11.2017Գրադարան
16933533 1278868168833308 755216697 n - 5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

Դերասան Բաբկեն Չոբանյանին գիտեն բոլորը, իսկ եթե դեռ կան մարդիկ, որ չգիտեն նրան որպես դերասան, ապա հաստատ լսած կլինեն նրա ձայնը: Նրա հնչյունավորած ֆիլմերը, հաղորդումները տարիներ շարունակ մեր հեռուստաեթերների անբաժանելի մասն են:

Vivaro News Culture-ը զրուցել է դերասան Բաբկեն Չոբանյանի հետ և փորձել ճշտել՝ որոնք են նրա ամենասիրելի ֆիլմերն ու գրքերը:

Ահա բազմաթիվ ֆիլմեր հնչյունավորած դերասանի ամենասիրելի ֆիլմերի 5-յակը:

1. Ծովը հոգում / Море внутри/ Mar adentro. 2004

ռեժ.՝ Ալեխանդրո Ամենաբար

դերերում՝ Խավիեր Բարդեմ, Բալեն Ռուեդա ևն

640x360 2 - 5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

Իրական դեպքերի վրա հիմնված պատմություն Ռամոն Սամպեդրո անունով մի իսպանացու կյանքի վերջին 2 տարիների մասին: Նա պայքարում էր էվթանազիայի օրինականացման համար: Ռամոնը կաթվածահար վիճակում էր երկար ժամանակ, հոգնել էր իր կյանքից, սակայն սեփական կամքով կյանքից հեռանալն արգելված էր: Ի՞նչ անել, շարունակե՞լ պայքարը, ապրե՞լ, թե՞ օգնություն խնդրել մարդկանցից:

Ֆիլմը ողջ աշխարհում ստացել է մոտ 60 կինոմրցանակ:

2. Մենք ենք, մեր սարերը. 1969

ռեժ՝ Հենրիկ Մալյան

դերերում՝ Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Ազատ Շերենց ևն

image - 5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

«Մենք ենք, մեր սարերը» Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանած գեղարվեստական կինոնկար է։ Այս ֆիլմը բոլորիս սիրելիներից է, այն յուրաքանչյուրս տեսել է բազմաթիվ անգամներ, անգիր է արել հերոսների երկխոսությունները, ֆիլմից առանձին արտահայտություններ թևավոր խոսքի են վերածվել:

Ֆիլմ մարդու և աշխարհի հարաբերությունների մասին, ֆիլմ դարերով ավանդված հարաբերության տեսակների և աշխարհի արագ փոփոխությունների մասին:

3. Մեկ անգամ Ամերիկայում / Однаждый в Америке / Once Upon a Time in America. 1983

ռեժ.՝ Սերջիո Լեոնե

դերերում՝ Ռոբերտ Դե Նիրո, Ջեյմս Վուդս, Էլիզաբեթ Մաքգովերն ևն

մեկ անգամ ամերիկայում

Լեգենդար ֆիլմ, որը պատմում է 1920-30-ականներին նյույորքյան հրեական թաղամասում մեծացած մի խումբ հանցագործ-հեղինակությունների մասին:
Նյու Յորքում 20-ականները ջազի և մեծ երազանքների դարաշրջան էր: Հենց այդ շրջանում քաղաքի ետնախորշերում հանդիպում են մի քանի տղա: Բոլոր մրցակիցներին ճանապարհից հեռացնելով, հարստանալու հաստատ որոշմամբ, դավաճաններին անխնա պատժելով՝ նրանք կարողանում դառնալ հեղինակություն հանցագործների մեջ և հարսատանալ: Տղաները միմյանց երդում էին տվել. միշտ պաշտպանել իրար և ընկերությունը վեր դասել ամեն ինչից: Բայց այն, ինչ մեկ անգամ տեղի ունեցավ Ամերիկայում, հավերժ փոխեց նրանց երդումներն ու ճակատագրերը…

4. Արթնացում//Пробуждение//Awakenings, 1990

ռեժ.՝ Փեննի Մարշալ

դերերում՝ Ռոբերտ Դե Նիրո, Ռոբին Ուիլյամս

Awakenings Robert de Niro and Robin Williams waving - 5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան
Ֆիլմի հիմքում է Օլիվեր Սաքսի 1973 թ. հիշողությունների գիրքը: Սաքսը 1969-1970 թ.թ. իր փորձարարությունների մասին է գրել այդ գրքում:
Հազվադեպ և տարօրինակ հիվանդություններ: Բժիշկ Մալքոլմ Սեյերը փորձ է անում. նա դեղահաբեր է տալիս իր հիվանդներին՝ հույս ունենալով, որ դրանք օգուտ կտան: Առաջին հիվանդը Լեոնարդն էր, ում վրա դեղերը լավ են ազդում և նա սկսում է ավելի առույգ և ուրախ կյանք վարել: Լեոնարդի իրականությունը փոխվում է, և ոգևորվելով տղամարդու հաջողությամբ՝ բժիշկը նույն հաբերով փորձում է բուժել նաև այլոց:

5. Կա-Պեքս մոլորակը / Планета Ка-Пэкс / K-PAX. 2001

Ռեժ.՝ Յեն Սոֆթլի

դերերում՝ Քևին Սփեյսի, Ջեֆ Բրիդջես ևն

x538 - 5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

Հոգեբուժարան են բերում մի տարօրինակ մարդու՝ սև արևային ակնոցով: Նա պնդում է, որ իր հայրենիքը հեռավոր Կա-Պեքս մոլորակն է: Եվ որքան էլ փորձառու հոգեբույժը ջանում է բացահայտել այդ տարօրինակ մարդու հիվանդությունը, մեկ է, նրա մոտ ոչինչ չի ստացվում: Իսկ գուցե ակնոցով տղամարդն իրո՞ք այլմոլորակային է…

Իսկ Բաբկեն Չոբանյանի ամենասիրելի գրքերը հետևյալն են.

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա