Logo

5 ֆիլմ+5 գիրք. Դավիթ Բաբախանյան

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 15.01.2018Գրադարան
David Babakhanyan - 5 ֆիլմ+5 գիրք. Դավիթ Բաբախանյան

«5 ֆիլմ+5գիրք» շարքի շրջանակներում զրուցել ենք ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանի հետ և խնդրել ենք կիսվել մեզ և ձեզ հետ իր նախասիրություններով: Եվ  ահա Դավիթ Բաբախանյանի ամենասիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակները:

Սկսենք ֆիլմերից.

1. Ի՞նչ են ուզում կանայք / Чего хотят женщины / What Women Want. 2000

ռեժ.՝ Նենսի Մայերս

դերերում՝ Մել Գիբսոն, Հելեն Հանթ, Մարիսա Թոմեյ ևն

Ի՞նչ են ուզում կանայք, ո՞վ գիտի: Գուցե հրաշքով կանանց մտքերը կարդա՞լը կօգնի այս հարցի պատասխանը գտնել, կամ գուցե ամեն բան ավելի՞ բարդանա դրանով: Գուցե այս հարցը պատասխան չունի՞, կամ էլ ամեն բան շատ պարզ է. կանայք ուզում են սիրված լինեն և գնահատված: Իսկ եթե այդքա՞նը…

2. Շինդլերի ցուցակը / Список Шиндлера / Schindler’s List, 1993

ռեժ.՝ Սթիվեն Սփիլբերգ

դերերում ՝ Լիամ Նիսոն, Բեն Քինգսլի, Ռեյֆ Ֆայնս ևն

Ֆիլմը պատմում է բիզնեսմեն Օսկար Շինդլերի մասին, որը մոտավորապես 1200 հրեայի կյանք է փրկել: Ֆիլմը Հոլոքոսթի և մարդասիրության մասին է: Այս ֆիլմը, որը Դավիթ Բաբախանյանի ամենասիրելիներից է, բոլոր ժամանակների ամենաազդեցիկ և արժեքավոր կինոնկարներից մեկն է լինելու միշտ:

3. Ֆորեսթ Գամփ / Форрест Гамп / Forrest Gump . 1994

ռեժ.՝ Ռոբերտ Զեմեկիս

դերերում՝ Թոմ Հենքս, Ռոբին Ռայթ, Գարի Սինիզ ևն

o FORREST GUMP facebook - 5 ֆիլմ+5 գիրք. Դավիթ Բաբախանյան

Հուզիչ, բարի, լուսավոր, թածխոտ և անչափ նուրբ ֆիլմ: Ֆորեսթը մտավոր խնդիրներ ունեցող տղա է: Նրա միտքն ավելի պարզունակ է և ավելի դանդաղ է աշխատում, քան սովորական մարդկանցը: Փոխարենը նրա սիրտն ու հոգին են ավելի մեծ, բարի, սիրելու և նվիրվելու ունակ: Ֆորեսթն աշխարհն ավելի մաքուր ու սիրուն է տեսնում: Նա սիրահարվում է, ամեն բան անում սիրելիին աշխարհից պաշտպանելու, փրկելու և երջանկացնելու համար: Սակայն արդյո՞ք այս աշխարհում տեղ ունեն Ֆորեսթները, արդյո՞ք նրանք կարող են ապրել մեր կողքին, արդյո՞ք աշխարհի դաժանությունը չի կոտրի նրանց փխրուն սիրտը:

4. Տրամաբանի՛ր / Анализируй это / Analyze This. 1999

ռեժ.՝ Հարոլդ Ռեմիս

դերերում՝ Ռոբերտ Դե Նիրո, Բիլի Քրիսթալ, Լիզա Քուդրոու

Փոլ Վիտին նյույորքյան մաֆիոզ է: Նա լուրջ հոգեկան խնդիրներ ունի: Բեն Սոբոլը սովորական մի հոգեթերապեւտ է, նա մի քանի օր ունի մաֆիայի կնքահորը նյարդային այս վիճակից փրկելու համար: Կկարողանա՞:

5. Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը / Загадочная история Бенджамина Баттона The Curious Case of Benjamin Button. 2008

ռեժ.՝ Դեւիդ Ֆինչեր

դերերում՝ Բրեդ Փիթ, Քեյթ Բլանշեթ

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի վիպակի հիման վրա էկրանավորված այս ֆիլմը Դավիթ Բաբխանյանի ամենասիրելիներից է:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո լույս աշխարհ է գալիս մի տարօրինակ երեխա Բենջամին անունով, որը մանուկ հասակում ուներ տարեց ծերունու տեսք և առողջություն:  Մինչ մյուս մանուկները մեծանում էին և զարգանում, Բաթոնը ավելի ու ավելի էր երիտասարդանում և ծաղկում:

Այժմ ներկայացնենք Դավիթի ամենասիրելի գրքերի հնգյակը.

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա