Logo

5 ֆիլմ+5 գիրք. Դիանա Մարտիրոսյան

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 24.05.2018Գրադարան
դիդդ - 5 ֆիլմ+5 գիրք. Դիանա Մարտիրոսյան

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում այս անգամ իր նախասիրություններով կիսվում է կինոլրագրող, հաղորդավար, «Ոսկե ծիրանի» համակարգող Դիանա Մարտիրոսյանը:

«Կինոյի հետ կապ ունեցող մարդուն շատ դժվար է առանձնացնել միայն 5 ֆիլմ, բայց կփորձեմ առանձնացնել այս պահին միտքս եկած իմ ամենասիրելի ֆիլմերը», – ասում է Դիանան:

1. Դոկտոր Սթրենջլավ, կամ` ինչպես ես սովորեցի չանհանգստանալ և սիրել ատոմային ռումբը/Доктор Стрейнджлав, или Как я научился не волноваться и полюбил атомную бомбу/Dr. Strangelove or: How I Learned to Stop Worrying and Love the Bomb, 1963

Ռեժ.՝ Սթենլի Կուբրիկ
Դերերում՝ Պիթեր Սելլերս, Ջորջ Կ. Սքոթ ևն

Հանճարեղ Սթենլի Կուբրիկի հանճարեղ ֆիլմերից մեկը, որը ցույց է տալիս ռուս-ամերիկյան թշնամանքի ողջ կոմիզմը: Ամերիկացիները, կասկածելով, որ ռուսները փորձում են իրենց վերջը տալ, որոշում են ռմբակոծել ԽՍՀՄ-ը: Այս կարևոր գործի համար ԱՄՆ նախագահը հավաքում է երկրի ամենախելացիներին՝ այդ թվում նաև հաշմանդամ դարձած գիտնական Սթրենջլովին:

2. Բրազիլիա/Бразилия/Brazil, 1985

Ռեժ.՝ Թերի Գիլիամ
Դերերում՝ Ջոնաթան Փրայս, Ռոբերտ դե Նիրո ևն

Գլխավոր հերոս Սեմ Լաուրին շատ գոհ է իր կյանքից: Սեմի յուրաքանչյուր օր ոչնչով չի տարբերվում նախորդից: Նա համակերպվել է իր միապաղաղ կյանքի հետ, սակայն մեկ ակնթարթում նրա կյանքը նոր իմաստ է ձեռք բերում: Ամեն օր Սեմը երազում տեսնում է միևնույն կնոջը: Սեմը սիրահարված է իր երազների հերոսուհուն և այժմ նա պատրաստ է ամեն ինչի, որ հանդիպի կնոջն իրական կյանքում:

3. Սուրհանդակ/Курьер, 1986

Ռեժ.՝Կարեն Շահնազարով
Դերերում՝ Ֆյոդոր Դունաևսկի, Անաստասիա Նեմոլյաևա ևն

Իվանը սովորում է ավարտական դասարում և ավարտելուց հետո գնալու է բանակ ծառայելու: Իվանը աշխատում է հրատարակչությունում: Կոլեգաները սիրում են նրան, քանի որ Իվանը շատ բարեխիղճ և կենսուրախ երիատսարդ է: Այս ժամանակահատվածում Իվանը հասցնում է շատ զավեշտալի պատմությունների մեջ «ընկնել»:

4. Երբ Հարին հանդիպեց Սալիին…/Когда Гарри встретил Салли/When Harry Met Sally…, 1989

Ռեժ.՝Ռոբ Ռայներ
Դերերում՝ Բիլի Կրիստալ, Մեգ Ռայան ևն

Հարին և Սալին ընկերներ են, ուղղակի ընկերներ: Երկուսի կյանքում էլ լինում են սիրավեպեր, նոր տղամարդիկ ու նոր կանայք, սակայն նրանց ընկերության վրա ոչինչ չի ազդում: Տարիներ են անցնում, և Հարիին ու Սալիին մի հարց է հուզում. «Սեքսը կարո՞ղ է փչացնել իրենց հարաբերությունները: Գուցե ռիսկի գնալ…»: Այո՛, նրանք ռիսկի են դիմում, սակայն…

5. Լուրջ մարդը/Серьёзный человек/A Serious Man, 2009

Ռեժ.՝ Կոեն եղբայրներ
Դերերում՝Մայքլ Սթուլբարգ, Սարի Լենիկ, Ահարոն Վուլֆ ևն

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում նախորդ դարի 60-ականներին: Գլխավոր հերոսը՝ Լարի Գոփնիկը, դասավանդում է համալսարանում: Նա երբեք իրեն չի տանջել «արդյո՞ք ես երջանիկ եմ» հարցով, քանի դեռ նրա կինը նրանից հեռանալու ցանկություն չի հայտնում: Հենց այդ օրվանից էլ Լարիի մոտ խնդիրներ են սկսվում: Նա հասկանում է, որ միայնակ է և իրեն սիրող մարդկանց շրջանակը գնալով նեղանում է…

 

Եվ ահա Դիանա Մարտիրոսյանի սիրելի գրքերի 5-յակը.

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա