Logo

5 ֆիլմ+5 գիրք. Էմմա Մարաշլյան

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 26.09.2018ՄՇԱԿՈՒՅԹ
էմմա - 5 ֆիլմ+5 գիրք. Էմմա Մարաշլյան

VNews -ը զրուցել է  «Մարաշլյան ֆոտո ատելիե»-ի հիմնադիր Էմմա Մարաշլյանի հետ և փորձել ճշտել՝ որոնք են նրա ամենասիրելի ֆիլմերն ու գրքերը:

Ձեզ ենք ներկայացնում Էմմայի ամենասիրելի ֆիլմերի 5-յակը…

1. Վտանգավոր կապեր/Опасные связи/Dangerous Liaisons, 1988

ռեժ.՝ Սթիվեն Ֆրիրզ
դերերում՝ Գլեն Քլոուզ, Միշել Փֆայֆեր ևն
Օսկարակիր այս ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 18-րդ դաում, Ֆրանսիայում: Ինտրիգներ, խաբեություն, գաղտնիքներ. մադամ Մերտեյը և Վիկոնտ Վալմոնը մութ գործերով են հետաքրքրվում: Ընկերական այդ «չարաճճիությունները» կարող են շատ վտանգավոր լինել. մարկիզան խնդրում է Վալմոնին գայթակղել իր նախքին սիրեկանի սիրուհուն՝ Սեսիլ Վոլանժին, իսկ Վալմոնը համաձայնվում է, քանի որ խաղն ի սկզբանե շատ հետաքրքիր էր թվում: Իրադարձությունները, սակայն, այլ կերպ են զարգանում:
1990 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ադապտացված սցենար», իսկ դերասանուհի Միշել Փֆայֆերը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Կարդացեք նաև՝ 5 ֆիլմ+5 գիրք. Արեգ Բալայան

 

2. Արտիստը/Артист/The Artist, 2011

Ռեժ.՝Միշել Խազանավիչուս

Դերերում՝Ժան Դյուժարդեն, Բերենիս Բեժո, Ջոն Գուդման ևն

Ժամանակակից կինոյի ամենագեղեցիկ սև ու սպիտակ ֆիլմերից մեկը Միշել Խազանավիչուսի «Արտիստը» ֆիլմն է, որը տեղափոխում է մեզ 1927 թ. Հոլիվուդ: Գլխավոր հերոսները համր կինոյի աստղեր Ջորջ Վալենթայնն ու ձայնային ֆիլմի աստղ Պեպի Միլլերն են:
Նրանք ունեն ամեն ինչ, սակայն երջանիկ չեն. միայն սերը կարող է ջերմացնել նրանց սրտերը:

2012 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն կոստյումներ», «Լավագույն սաունդթրեք», իսկ Միշել Խազանավիչուսը և Ժան Դյուժարդենը հաղթել են համապատասխանաբար «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն դերասան» անվանակարգերում:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Կարդացեք նաև՝ 5 ֆիլմ+5 գիրք. Տաթև Հովակիմյան

3. 1+1/Intouchables, 2011

ռեժ.՝Օլիվիե Նակաշ, Էրիկ Տոլեդանո

դերերում՝Օմար Սի, Ֆրանսուա Քլյուզե ևն

Իրական դեպքերի հիման վրա էկրանավորված այս ֆիլմը պատմում է հարուստ արիստոկրատ Ֆիլիպի մասին, որը դժբախտ պատահարի արդյունքում գամվել է անկողնուն: Նա օգնության կարիք ունի և աշխատանքի է ընդունում մի սևամորթ երիտասարդի, որը հոգ է տանելու նրա մասին: Դրիսին հաջողվում է գունավորել Ֆիլիպի կյանքը, ու շատ կարճ ժամանակ անց նրանք ընկերանում են: Հենց այս կենսուրախ սևամորթի շնորհիվ էլ Ֆիլիպը նորից սկսում է ժպտալ և վայելել կյանքը:

2012 թ. Օմար Սին արժանացավ Սեզար մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Կարդացեք նաև՝ 5 ֆիլմ+5 գիրք. Միքայել Ոսկանյան

4. Հրաշք Գուդզոնի վրա/ՀրաЧудо на Гудзоне/Sully, 2016

ռեժ.՝Քլինթ Իսթվուդ

դերերում՝Թոմ Հենքս, Ահարոն Էքհարթ ևն

2009 թ. հունվարի 15, այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը, իսկական հրաշք էր: Կապիտան Չեսլի Սալլենբերգերի ջանքերով A320 ինքնաթիռը վայրէջք է կատարում Գուդզոնում, Նյու Յորք: Ինքնաթիռի անձնակազմն ընտրության ոչ մի հնարավորություն չուներ. 155 ուղևորի կյանք վտանգված էր: Թեպետ կապիտանի գործողությունների միակ շարժառիթը ուղևորների կյանքին սպառնացող վտանգն էր, հասարակությունը և ԶԼՄ-ները հետաքննություն են սկսում, որը սպառնում է կապիտանի հեղինակությանը և կարիերային:

Ֆիլմի հիմքում իրական դեպքեր են:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Կարդացեք նաև՝ 5 ֆիլմ+5 գիրք. Կարեն Խաչատուրով

 

5. Սիրելով Վինսենթին/Ван Гог. С любовью, Винсент/Loving Vincent, 2017

ռեժ.՝ Դորոտա Կոբելա, Հյու Ուելշման
դերերում՝ Դուգլաս Բութ, Ջոշ Բերդեթ, Հոլի Էրլ ևն 
Անիմացիոն ֆիլմ խենթ հանճար Վինսենթ Վան Գոգի կյանքի և մահվան մասին: Ֆիլմն ամբողջությամբ ստեղծվել է յուղաներկերով և դրա ստեղծման վրա աշխատել են 85 նկարիչ. նրանց ջանքերով ստեղծել են 62450 կադրեր:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Այժմ ներկայացնենք Էմմա Մարաշլյանի ամենասիրելի 5 գրքերը…

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա