Logo

5 ֆիլմ+5 գիրք. Գոռ Գլումով

Հեղինակ
Kima Galstyan
00:00 / 07.12.2018ՄՇԱԿՈՒՅԹ
г - 5 ֆիլմ+5 գիրք. Գոռ Գլումով

1. Թայիս Աթենուհին/ Таис Афинская

Հեղ.՝ Իվան Եֆրեմով

939f09b0f4a0f8139fb0bc7edaf8b701 - 5 ֆիլմ+5 գիրք. Գոռ Գլումով

Եֆրեմովի՝ 1972 թ․վեպը պատմում է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների մասնակից Թայիս Աթենուհու մասին։ Կարելի է ասել, որ վեպը՝ կնոջը, նրա գեղեցկությանը, խելքին և իմաստությանը  նվիրված հիմն է։ Թայիսն այս բոլոր հատկանիշների կրողն է։ Նրա կյանքը լի է հետաքրքիր արկածներով, որոնք հաղթահարելիս նա ավելի ու ավելի հիասքանչ է դառնում։
Վեպում նկարագրվում են 337-308 թթ. Հին Հունաստանում  կատարվող դեպքերը։

2. Օդլյան կամ ազատության օդը/Одлян, или Воздух свободы

հեղ․՝ Լեոնիդ Գաբիշև

Leonid Gabyshev  Odlyan ili vozduh svobody sbornik - 5 ֆիլմ+5 գիրք. Գոռ Գլումով

1989 թ․ գրված այս վեպը մի գյուղացի դեռահասի մանկության և ճակատագրի մասին է, որը հայտնվում է դաստիարակչական գաղութում՝ Օդլյանում։ Այստեղ գլխավոր հերոսին դաժան փորձություններ են սպասվում, որոնք նա պետք է կարողանա հաղթահարել։ Դժվար է պատկերացնել, բայց հերոսը հենց այստեղ է գտնում ազատությունը և հասկանում դրա իմաստը։

Տես նաև՝5 ֆիլմ+5 գիրք. Տաթևիկ Մելքոնյան

3. Վարպետը և Մարգարիտան/Мастер и Маргарита

հեղ.՝ Միխայիլ Բուլգակով

թարգմանիչ՝ Արմեն Հովհաննիսյան

1527 - 5 ֆիլմ+5 գիրք. Գոռ Գլումով

Համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը, խորհրդավոր, միստիկ, հզոր, աներևակայելի հորինվածքով և հանճարեղ կառուցվածքով: Միխայիլ Բուլգակովի այս վեպը գրվել է 1929-1940 թթ. և գրողի կենդանության օրոք չի հրատարակվել:

Վեպում զարգանում են 2 սյուժետային գիծ. մեկը պատմում է 20-րդ դարի առաջին տասնամյակների Մոսկվայի, մյուսը՝ Քրիստոսի հայտնության 30-ականների երուսաղեմյան դեպքերի մասին: Վեպի երկու սյուժետային գծերը որքան էլ կապ չունեն իրար հետ, նույնքան էլ կապված են՝ կազմելով մեկ ամբողջականություն, մեկ ասելիք: Պարտադիր ընթերցելու և վերընթերցելու վեպ:

4. Սառույցի և կրակի երգը/A Song of Ice and Fire

հեղ․՝ Ջորջ Մարտին

800px Песнь Льда и Пламени 5 книг - 5 ֆիլմ+5 գիրք. Գոռ Գլումով

Սառույցի և կրակի երգը ֆենթըզի ժանրի վեպերի շարք է, որը ներառում է  Գահերի խաղը, Թագավորների ճակատամարտը, Պար վիշապների հետ, Թրերի մրրիկ, Ձմռան քամիներ․․․ մասերը։
Այս գրքաշարը հիմք է դարձել հայտնի «Գահերը խաղը» սերիալի համար: Այն սերիալի պես լի է զարհուրելի, վախեցնող, ֆանտաստիկ ու պատերազմական դրվագներով:

Ձմեռը մոտ չէ, ձմեռն արդեն այստեղ է, ուրեմն սկսեք կարդալ այս գրքաշարը հենց հիմա:

5. Տունը որում․․․/ Дом в котором….

հեղ․՝ Մարիամ Պետրոսյան

41LyeFKnRKL. BO1204203200  - 5 ֆիլմ+5 գիրք. Գոռ Գլումով

2009 թ․ լույս տեսած գիրքը պատմում է սովորական դարձած նորակառույց շենքերի մոտ գտնվող հաշմանդամ երեխաների գիշերօթիկ դպրոցի մասին, որտեղ ապրում են Սֆինքսը, Կույրը, Լորդը, Ծխամոլը, Մակեդոնացին, Սևը և այլ երեխաներ: Այդ մոխրագույն, հին տանը, որտեղ շատ գաղտնիքներ կան, ամեն մեկն իր մականունն ունի։ Երեխաների համար այս տունն իրենց առանձին տիեզերքն է․․․

 

                    Տես նաև՝

5 ֆիլմ+5 գիրք. Գրիշա Աղախանյան

5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան

5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

5 ֆիլմ+5 գիրք. Տաթև Հովակիմյան

5 ֆիլմ+5 գիրք. Միքայել Ոսկանյան

5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

5 ֆիլմ+5 գիրք. Կարեն Խաչատուրով

5 ֆիլմ+5 գիրք. Արեգ Բալայան

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա