Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:
Այս շաբաթ խնդրել ենք դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանին՝ մեզ և ձեզ հետ կիսվել սիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակներով:
Հայկի ամենասիրելի գրքերն են…
«Ռնգեղջյուրը» աբսուրդ ժանրի պիես է, որը գրել է Էժեն Իոնեսկոն 1959 թվականին։ Առաջին անգամ՝ 1960 թվականին բեմադրվել է Փարիզի «Օդեոն» թատրոնում։ Պիեսը ունեցել է հազարից ավել ներկայացումներ ողջ Եվրոպայում։
«Գավառական քաղաքի հրապարակը: Սրճարան գրեթե միաժամանակ գալիս են Ժանը և Բերանժեն: Եվ այդուհանդերձ Ժանը փնթփնթում է Բերանժեի վրա ուշացման համար: Բերանժեն թափթփված տեսք ունի: Հազիվ է կանգած մնում ոտքի վրա, հորանջում է, բաճկոնը ճմրթված է, վերնաշապիկը թարմ չէ, կոշիկները մաքուր չեն: Ժանը թվարկում է այս թերությունները: Ամոթ է զգում ընկերոջ համար: Հանկարծ լսվում է հսկայական վազող կենդանու ոտնաձայնն ու ոռնոցը: Մատուցողուհին վախեցած բղավում է, որ դա ռնգեղջյուր է: Ներս է վազում տանտիրուհին՝ կատվին կրծքին սեղմած: Տրամաբանը դողալով սեղմվում է պատին: Երբ ռնգեղջյուրի ձայնը դադարում է լսվել, բոլորն ուշքի են գալիս: Տրամաբանը հայտարարում է, որ բանական մարդը չպիտի ենթարկվի վախին: Ժանը տարակուսանքի մեջ է. վայրի գազանը փողոցո՞ւմ: Միայն Բերանժեն է շարունակում մնալ անտարբեր ու ցրված: Սակայն նա վեր է թռչում տեղից, երբ սրճարան է մտնում երիտասարդ շիկահեր Դեզին: Անզգուշորեն շուռ է տալիս իր գավաթը Ժանի տաբատին: Այդ ընթացքում տրամաբանը փորձում է բացատրել մի ծեր պարոնի սիլլոգիզմի էությունը. բոլոր կատուները մահկանացու են, Սոկրատեսը մահկանացու է, հետևաբար Սոկրատեսը կատու է: Ցնցված պարոնն ասում է, որ կատվի անունն էլ Սոկրատես է»:
Ավելին կարդա այստեղ:
Սպանություն, ոճիր, որը պետք է թեթևացներ կյանքը, սակայն պատիժն անխուսափելի է: Իսկ ո՞րն է պատիժը, բանտարկությո՞ւնը, թե՞ խղճի խայթը: Հնարավո՞ր է ազատվել մեղքից առանց քավության ճանապարհ անցնելու: Հնարավո՞ր է ապրել, եթե դեռ չես պատժվել մեղքիդ համար: Գուցե պատի՞ժը հանգստություն բերի:
Վեպ՝ հավերժի մասին:
Չարենցի այս քառահատորն ընդգրկում է նրա ապրած տարիներին տպագրված և անտիպ մնացած չափածո ժառանգությունը (բանաստեղծություններ, շարքեր, պոեմներ) և օրագրեր: Տպագրված երկերը ժամանակին լույս են տեսել գրողի երկհատորյակում (Մոսկվա, 1922), առանձին գրքերում, ՙԷպիքական լուսաբաց՚ (1930) և ՙԳիրք ճանապարհի՚ (1933–1934) ժողովածուներում, այնուհետև ընդգրկվել վեցհատորյակում (1962–1968, կազմող՝ Ալմաստ Զաքարյան): Չարենցի կյանքի օրոք չտպագրված ժառանգությունն ամփոփված է ՙԱնտիպ և չհավաքված երկեր՚ (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), ՙՆորահայտ էջեր՚ (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) և ՙԳիրք մնացորդաց՚ (2012, կազմող՝ Դավիթ Գասպարյան) հավաքածուներում: Սույն հատորում ընդգրկված են 1910–1920-ական թվականների ստեղծագործությունները: Հասցեագրված է բոլորին, բոլորին, բոլորին…
Նոր Կտակարանը հունարենով գրված 27 գրքերի ժողովածու է։ Քրիստոնյաները հավատում են, որ ինչպես Հին Կտակարանի գրքերի ժողովածուն պատմում է այն Ուխտի մասին, որ կնքվել էր Աստծու և Իսրայելի ժողովրդի միջև, այնպես էլ Նոր Կտակարանը ներկայացնում է այն Նոր Ուխտը, որ Հիսուս Քրիստոսի արյունով կնքվեց Աստծու և մարդկանց միջև՝ մարդկության փրկության համար։
Տարբեր ժամանակներում և տարբեր ծավալով գրված այս գրքերը ներկայացնում են քրիստոնեական եկեղեցին իր հիմնադրի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդից սկսած մինչև եկեղեցու տարածումը, ինչպես նաև հավատացյալների կյանքը տարբեր երկրներում։
Գիրքը էսսեների ժողովածու է, որտեղ երբեմն լուրջ, երբեմն հումորով քննարկվում է ժամանակակից հայաստանցի հայի կերպարը, նրա հարաբերություններն ազգակիցների, օտարների և ողջ տիեզերքի հետ,անցյալի ու ներկայի նմատմամբ ունեցած վերաբերմունքը և ապագայի իրատեսական կամ ֆանտաստիկ հնարավորությունները: Նախատեսվում է ընթերցող լայն շրջանների համար:
Հայկի սիրելի ֆիլմերը՝ հաջորդ էջում…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո