Logo

5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 26.03.2021Կինո
158823057 3996160180436034 1945609894845293563 o - 5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

1. Կնոջ բույրը/Scent of a Woman/1992/

ռեժ.՝ Մարտին Բրեստ

դերերում՝ Ալ Պաչինո, Քրիս Օ’Դոննել,  Ջեյմս Ռեբհորն

5ce7035f39bcc.image  - 5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

Ավարտական դասարանի աշակերտ Չարլի Սիմսը տոնական օրերին աշխատանքի է անցնում որպես խնամակալ. նա պիտի խնամեր հանգստի մեկնող զույգի կույր ազգականին։ Վերջինս պաշտոնաթող փոխգնդապետ է, որ կուրացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Նա կոպտորեն է դիմավորում Չարլիին։ Երիտասարդը ցանկանում է հրաժարվել աշխատանքից, բայց վերջիվերջո համաձայնում է մնալ…

2. Ստալկեր/Сталкер, 1979

ռեժիսոր՝ Անդրեյ Տարկովսկի

Դերերում՝Ալիսա Ֆրեյնդլիխ, Ալեքսանդր Կայդանովսկի ևն

stalker 1979 960x609 - 5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

Արկադի և Բորիս Ստրուգացկիների 1972 թ. ստեղծագործությունը Տարկովսկին էկրանավորել է 1979 թ.:
«Ոսկե արմավենու» դափնեկիր այս ֆիլմը պատմում է Զոնա անունով մի տարածքի մասին, որտեղ մարդկային բոլոր նվիրական երազանքները կյանքի են կոչվում: Իրականություն, թե՞ ուղղակի հորինվածք՝ ոչ ոք չի կարող ասել:
Գրողը և պրոֆեսորը Ստալկերի հետ միասին ուղևորվում են Զոնա. նրանք հույս ունեն, որ կգտնեն իրենց բոլոր հարցերի պատասխանները:

3.  Կնքահայրը

ռեժիսոր՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա

դերերում՝ Մառլոն Բրանդո, Ալ Պաչինո, Դայան Քիթոն, Ռոբերտ Դե Նիրո

ed71b54af8db990d55f34d07f42dbbbe L - 5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

1972 թ. էկրաններ է բարձրանում Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմը: Ֆիլմը նկարահանվել է Մարիո Պյուզոյի «Կնքահայրը//The Godfather» 1969 թ. գրքի հիման վրա: Գիրքը տարածվեց աշխարհում 10 000 000 օրինակով և համարվում է 20-րդ դարի ամենաշատ վաճառված գրքերից մեկը:
«Կնքահայրը» արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար» և «Լավագույն դերասան» (Մառլոն Բրանդո) անվանակարգերում:
IMDb կայքի տվյալներով, ֆիլմը զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղում է «Կնքահայրը 2» 1974 թ. ֆիլմը:
Կրիմինալ սագան պատմում է 40-50-ականների Կառլեոնե մաֆիոզ ընտանիքի մասին: Վիտո Կառլեոնեն՝ ընտանիքի հայրը, ամուսնացնում է իր աղջկան և միաժամանակ դիմավորում է որդուն, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից տուն է վերադառնում: Որդին՝ Մայքլը, ցանկություն է հայտնում զբաղվել հոր գործերով, բայց նա չգիտի այդ գործերի ամբողջ գորշության ու դաժանության մասին: Ժամանակները փոխվել են. այստեղ այլևս չեն գործում հին օրենքներն ու խաղի կանոնները:

4. Մեծ քաղաքի լույսերը

ռեժիսոր՝  Չարլի Չապլին

դերերում՝ Հարրի Մայերս, Չարլի Չապլին, Հենրի Բերգման ևն

Մեծ քաղաքի լույսերը - 5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

«Մեծ քաղաքի լույսերը» City Lights: A Comedy Romance in Pantomime), համր լիամետրաժ ֆիլմ է՝ նկարահանված 1931 թվականին։ Առաջին անգամ ցուցադրվել է՝ 1931 թվականի հունվարի 30–ին, ԱՄՆ–ում։ Չառլի Չապլինի ամենահայտնի ֆիլմերից մեկն է։

Թափառաշրջիկը դեգերում է մեծ ու վտանգավոր քաղաքով, փնտրելով նոր արկածներ ու զգացողություններ։ Նա հանդիպում է մի ծաղիկներ վաճառող աղջկա, որը ինչպես հետագայում պարզվում է՝ կույր է։ Վերջինս պատահականորեն, թափառաշրջիկին մեծահարուստի տեղ է դնում, իսկ նա էլ՝ սիրահարվում աղջկան…

 

5. Տաք երկիր, ցուրտ ձմեռ

Պրոդյուսեր և բեմադրող ռեժիսոր՝ Դավիթ Սաֆարյան

Դերերում՝ Յանա Դրուզ, Աշոտ Ադամյան, Հեղինե Հովհաննիսյան, Կարեն Ջանիբեկյան, Վիգեն Ստեփանյան, Հարություն Մովսիսյան, Հրաչյա Հարությունյան

33060342 1779306542114947 8843218730524606464 n 960x540 - 5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

«Տաք Երկիր,Ցուրտ Ձմեռ» ֆիլմը պատմություն է տղամարդու և կնոջ մասին, որոնք ապրում են դժվարին և հակասական պայմաններում: Դրանք մեզ քաջ ծանոթ նախկին դարի 90-ականների տարիներն են: Ֆիլմում առկա են նաև հերոսների 60-ականների, 70-ականների, 80-ականների հուշերը:
Մեջբերում ֆիլմի երկխոսություններից.
– …ոնց էլ դիմանում է այս ամենին ժողովուրդը և, ոնց էլ դիմացել է: Դարեր շարունակ. պատերազմներ, արհավիրքներ, ամեն տեսակի զավթիչներ: Դեռ հանաքներ էլ անում է՝ հենց իր իսկ մասին…
– Ե՞րբ էլ էդպես հայերեն խոսել սովորեցիր:
– Ցուրտ ձմեռներին:
– Գիտես, երբ ապրելու պայմաններն անտանելի են դառնում, մարդը շատ արագ կորցնում է իր դեմքը: Մենք տարիներ ապրեցին անմարդկային պայմաններում ու, Փառք Աստծո, մարդ մնացինք:

6. Ստվերները դրախտում

ռեժիսոր՝ Գոռ  Վարդանյան

shadows heaven - 5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

Կինոռեժիսոր ու պրոդյուսեր Գոռ Վարդանյանը «Ստվերները դրախտում» ֆիլմով նպատակ ունի դուրս գալ միջազգային ասպարեզ:

«Ֆիլմը մարդկային պատմության մասին է, որը կարող պատահել ցանկացածի հետ: Մեր նախորդ ֆիլների նման չէ, ավելի շատ դրամա է: Սա նոր բան էր ինձ համար, թե որպես դերասան և թե որպես ռեժիսոր: Ֆիլմից հետո, կարծում եմ, կփոխվի մարդկանց կարծիքը հայ ընտանիքների մասին: ֆիլմով ուզում եմ ասել, որ սիրեն հերոսին, բայց չնմանվեն նրան», – պատմել է ռեժիսորը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա