Logo

5 ֆիլմ+5 գիրք. Կարեն Ավետիսյան

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 21.08.2018Գրադարան
12644823 1122471604460254 6689330654385486905 n - 5 ֆիլմ+5 գիրք. Կարեն Ավետիսյան

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում այս անգամ կինոքննադատ, ռադիոհաղորդավար, «Ոսկե ծիրանի» համակարգող Կարեն Ավետիսյանն է կիսվում իր նախասիրություններով:

Նախ ներկայացնենք Կարենի սիրած գրքերը.

1. Բարեգութները / Les Bienveillantes. 2006

հեղինակ՝ Ջոնաթան Լիթել

418nkc4NVnL. SX333 BO1204203200  - 5 ֆիլմ+5 գիրք. Կարեն Ավետիսյան

Այս վեպը, որի հեղինակը ամերիկացի գրող Ջոնաթան Լիթելն է, լույս է տեսել 2006-ին և հենց նույն թվականին Ֆրանսիայում արժանացել է ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկին: Վեպը ֆրանսերեն է, պատմական թեմատիկայով: Վեպի սյուժեն 2-րդ Աշխարհամարտն է:
Կարեն Ավետիսյանը խորհուրդ է տալիս անպայման կարդալ այս բեսթսելլերը, որը թարգմանվել է 20-ից ավել լեզուներով:

2. Նահանջ առանց երգի. 1929

հեղինակ՝ Շահան Շահնուր

շահան շահնուր

Ֆրանսիահայ արձակագիր Շահան Շահնուրի այս վեպը 20-րդ դարի հայ գրականության լավագույն արձակ ստեղծագործություններից է: Վեպի հիմքում ընկած է Պետրոսի (Պիեռ) և Նենեթի (մադամ Ժանն) սիրո պատմությունը։ Պետրոսը լուսանկարիչ է մի լուսանկարչատանը, որի տնօրենն է մադամ Ժանը: Պետրոսը սիրահարվում է նրան, սակայն Նենեթը ազատ չէ, նա Լեսքյուրի սիրուհին է: Մի օր Պիերն իմանում է Նենեթի՝ ոչ այնքան լավ անցյալի մասին։ Կհրաժարվի՞ իր սիրուց, թե՞ կների Նանեթի սխալները: Հնարավո՞ր է երջանիկ լինել այդքանից հետո:

5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

3. Բիլիարդ ինն անց կեսին / Billard um halb zehn

հեղինակ՝ Հայնրիխ Բյոլ

41KzXWthYPL. SX304 BO1204203200  - 5 ֆիլմ+5 գիրք. Կարեն Ավետիսյան

Վեպը պատմում է 1958 թվականի մի օրվա՝ սեպտեմբերի 6-ի իրադարձությունների մասին. դեպքերը թեպետ ծավալվում են մեկ օրվա մեջ, բայց հերոսների հուշերով վեպի խրոնոտոպը ընդլայնվում է՝ ընդգրկելով քաղաքներ ու զանազան տարածքներ, տարբեր տարիների դեպքեր ու հուշեր, որոնք անմիջական կապ ունեն այդ մեկ օրվա հետ: Ի վերջո վեպը տալիս է մեզ Ֆեմել ընտանիքի պատմությունը՝ 19-րդ դարի վերջից մինչև 1958-ի սեպտեմբերը:

4. Ցատկախաղ / Игра в классики / Rayuela. 1963

Հեղինակ Խուլիո Կորտասար

Rayuela - 5 ֆիլմ+5 գիրք. Կարեն Ավետիսյան

Սա արգենտինացի արձակագիր և պոետ Խուլիո Կորտասարի էքսպերեմենտալ վեպն է: Այն առանձնանում է արտասովոր կառուցվածքով: Ըստ հեղինակի նախաբանի՝ այս գրքում մի քանի գրքեր կան, և Կորտասարը առաջարկում է ընթերցման 2 տեխնիկա. սովորական, որի մեջ մտնում են վեպի առաջին երկու մասերը,  և որոնց մեջ ավարտվում է հիմնական սյուժեն, և երկրորդ, որի տեխնիկան արտասովոր է. այն ենթադրում է տարբեր գլուխների ոչ կանոնիկ ընթերցանություն: Մի խոսքով, Կարեն Ավետիսյանը խորհուրդ է տալիս անպայման կարդալ այս գործը, որն իրավամբ 20-րդ դարի ամենաառեղծվածային ու գեղեցիկ գործերից է համարվում:

5 ֆիլմ+5 գիրք. Դիանա Մարտիրոսյան

5. Սպանդանոց համար 5 / Slaughterhouse-Five, or The Children’s Crusade. 1969

հեղինակ՝ Կուրթ Վոնեգութ

ZZZ032483 BK - 5 ֆիլմ+5 գիրք. Կարեն Ավետիսյան

Այս վեպը հեղինակի ինքնակենսագրական տարրեր պարունակող ստեղծագործությունն է:
Փերլ Հարբորի ռմբակոծությունից հետո Կուրթ Վոնեգութը ինքնակամ մեկնում է պատերազմ, հասնում Դրեզդեն և այնտեղ գերի ընկնում: Նա մյուս ռազմագերիների հետ աշխատում է հղիների համար վիտամիններ արտադրող գործարանում: Հենց այդ ընթացքում էլ գրողը ականատես է լինում Դրեզդենի ռմբակոծմանը ու պատերազմի ողջ դաժանությանը:
Այս դեպքերն էլ ընկել են «Վախեցիր համար 5-ից, կամ երեխաների խաչակրաց արշավանք» վեպի հիմքում:

Անցնենք Կարեն Ավետիսյանի սիրելի ֆիլմերի 5-յակին.

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա