Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:
Այս շաբաթ խնդրել ենք երգիչ, «Nemra» ռոք խմբի մենակատար Վան Նեմրային՝ մեզ և ձեզ հետ կիսվել սիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակներով:
Եվ այսպես, Վանի սիրելի գրքերն են…
1. Լեոնիդ Ենգիբարյան (Նովելներ)
Ծաղրածու, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը նաև գրում էր. քնքուշ, զգայական էսսեներ, պատմվածքներ, որոնք տաղանդավոր արտիսին նոր ու անսովոր կողմից են բացահայտում:
Դու, ես ու իմ տխրությունը
Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
Մնում ենք միայն դու, ես ու իմ տխրությունը։
Ներիր, գիտեմ, որ ուզում էիր երկուսով լինենք այսօր, բայց ինձ հետ է իմ տխրությունը․․․
Ըհը՜, դու արդեն զայրանում ես, զանգել ես ուզում։ Հասկանում եմ։ Շտապ է։
Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
Մնում ենք երկուսով, ես ու դու, իմ տխրություն։
2. “Shout” Philip Norman (The true story of the Beatles)
«Shout!: The True Story of the Beatles» գիրքի հեղինակն է լրագրող Ֆիլիպ Նորմանը: Գրքում The Beatles լեգենդար խմբի պատմությունն է: Լույս է տեսել 1981 թվականին, ապա բազմիցս վերահրատարակվել: Այս գիրքը ողջ աշխարհում բեսթսելլեր է:
Վանը խորհուրդ է տալիս կարդալ այս գիրքը, եթե դուք էլ, իր պես The Beatles-ի երկրպագու եք:
3. 14-th Dalai Lama “The Art of Happiness”
«Երջանիկ լինելու արվեստը» գիրքը գրել են 14-րդ Դալայ Լաման և հոգեբան, հոգեբույժ Հովարդ Քաթլերը: Այն Դալայ Լամայի և հոգեբանի զրույցների հավաքածու է: Լույս է տեսել 1999 թվականին և 37 շաբաթ շարունակ New York Times-ի բեսթսելլերների ցուցակն է գլխավորել:
4. Մեծն Գեթսբի
Հեղինակ` Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի
Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը:
5.
Ֆարենհայթ 451
Թարգմանությունը` Լուսինե Հարոյանի
Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում են «գիրք–մարդիկ»: