Logo

5 ֆիլմ + 5 փաստ + 5 միտք. Դարեն Արանոֆսկի

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 12.02.2021Ռեժիսորներ
aranofskiii min - 5 ֆիլմ + 5 փաստ + 5 միտք. Դարեն Արանոֆսկի

5 փաստ…

1. Դարեն Արոնոֆսկին ծնվել է ուսուցիչների ընտանիքում. նրա հայր Աբրահամ Արոնոֆսկին քիմիա է դասավանդել: Ի դեպ, նա ծնվել է Բրուքլինում, որը 1970-ականների կեսերին հայտնի էր ԽՍՀՄ-ից արտագաղթած մեծաթիվ իմիգրանտներով: Դպրոցն ավարտելուց հետո ապագա ռեժիսորը վեց ամիս ճանապարհորդել է դեպի Մերձավոր Արևելք, Եվրոպա և Գվատեմալա, այնուհետև ընդունվել է Հարվարդի համալսարան: Այնտեղ Արոնոֆսկին ուսանել  է մարդաբանությունը, կինոարվեստ և անիմացիան:

2.Նրա առաջին կինոնկարը կարճամետրաժ «Supermarket Sweep» ֆիլմն էր: 1991 թվականին այն առաջադրվեց ուսանողական մրցանակի՝ կինոարվեստի ամերիկյան ակադեմիայում: Ուսման ընթացքում Արանոֆսկուն հաջողվել է նկարահանել մեկ այլ կարճամետրաժ ֆիլմ ՝ «Fortune Cookie»-ն: Ի դեպ, Դարենը գերազանց է ավարտել Հարվարդը:

3.Արոնոֆսկու առաջին լիամետրաժ կինոնկարը սյուրռեալիստական ​​«Pi» թրիլլերն էր, որի վրա նա սկսեց աշխատել Նյու Յորքում՝ համալսարանն ավարտելուց հետո: Ֆիլմը ցուցադրվեց 1998 թվականի «Sundance» անկախ կինոփառատոնում: Մի քանի փառատոնային մրցանակներ շահելուց հետո, 60 000 դոլար բյուջե ունեցող կինոնկարը, ի վերջո, տոմսարկղերում հավաքեց 3,2 միլիոն դոլար, ինչը Արանոֆսկուն թույլ տվեց մարել պարտքը և պլանավորել իր հաջորդ աշխատանքը:

4.Դարեն Արոնոֆսկու ամենահաջողված ֆիլմերից մեկը «Black Swan» կինոնկարն է: Այն առաջադրվել է Օսկարի՝ 5 նոմինացիաներում, սակայն ստացել է միայն մեկը ՝ լավագույն կանացի դերակատարման համար: Այնուամենայնիվ, ֆիլմը նշանակալի հաջողություն ունեցավ. 13 միլիոն դոլար բյուջեով նկարահանված կինոնկարը արդյունքում հավաքեց 320 միլիոն դոլար:

5.Արոնոֆսկու mother! ֆիլմը բուռն քննարկումների տեղիք տվեց՝ կինոքննադատների և հեռուստադիտողների շրջանակներում: «Metacritic» կայքում կինոնկարն ունի 74/100 վարկանիշ, իսկ «Rotten Tomatoe»s- ում `67% դրական կարծիք` 6,7 / 10… իսկ հայտնի «Guardian» հրատարակությունը ֆիլմն անվանում է մեքենա, որը կարող է մեզ խենթացնել:

1 2 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա