Logo

5 ֆիլմ “Roma” ֆիլմի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնից

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 05.02.2019ՄՇԱԿՈՒՅԹ
alfonso cuaron - 5 ֆիլմ "Roma" ֆիլմի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնից

Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացավ «ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիա» մրցանակաբաշխությունը, որի հաղթող ճանաչվեց մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը, որի սև ու սպիտակ “Roma” կինոնկարն էկրաններ բարձրանալուն պես մեծ աղմուկ բարձրացրեց և հասցրեց մի քանի հեղինակավոր մրցանակների արժանանալ և այսօր այն հավակնում է անգամ Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ»անվանակարգում:
Բայց Կուարոնի ֆիլմացանկում “Roma”-ից զատ այլ ստացված գործեր էլ կան:

Եկեք վերհիշենք ռեժիսորի լավագույն 5 ֆիլմերը:

Փոքրիկ արքայադուստրը/Маленькая принцесса/A Little Princess, 1995

դերերում՝ Լիզել Մեթյուս, Լիամ Կանինգհեմ ևն

Ֆրենսիս Բարնեթի 1905 թ. համանուն պատմվածքի հիման վրա էկրանավորված այս ֆիլմի գլխավոր հերոսուհին է Սառան, որն ապրում է Հնդկաստանում իր սիրելի հայրիկի հետ: Աղջկա կյանքն ասես  արքայադստեր կյանք լինի, սակայն ինչպես ասում են. «Ամեն ինչ իր վախճանն ունի»: Սառայի հորը ծառայության են կանչում, իսկ աղջկան հանձնում գիշերօթիկ դպրոց: Փոքրիկի համար շատ դժվար է համակերպվել նոր իրականության հետ, սակայն նա գիտի, որ անկախ ամեն ինչից, հոր համար նրանից կարևոր մարդ չկա:
Իր ներսի ողջ բարությունը Սառան փոխանցում է իրեն շրջապատող մարդկանց:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Մեծ հույսեր/Большие надежды/Great Expectations, 1998

դերերում՝ Ռոբերտ դե Նիրո, Գվինեթ Փելթրոու ևն

Երիտասարդ և շատ ամոթխած Ֆինը կորցնում է խոսելու ունակությունը, երբ հանդիպում է գեղեցկուհի Էսթելային: Այստեղ են ասել. «Սեր առաջին հայացքից»: Ֆինն ինքն իրեն խոսք է տալիս, որ կյանքի գնով գերելու է գեղեցկուհու սիրտը: Տղային ասում են, որ զգացմունքն իրեն լուրջ անախորժություններ է պատճառելու,սակայն նա լսել էլ չի ուզում այդ մասին:
Տարիներ են անցնում և Նյու Յորքում Ֆինի ու Էսթելայի ուղիները կրկին հատվում են: Եկել է Ֆինի բոլոր նվիրական երազանքների իրականացման ժամանակը, բայց երազանքների հետ մեկտեղ գլուխ են բարձրացնում նաև Ֆինի ամենասարսափելի վախերը:

Ֆիլմի հիմքում է Չարլզ Դիքենսի 1860 թ. համանուն ստեղծագործությունը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Եվ քո մորը նույնպես/И твою маму тоже/Y tu mamá también, 2001

դերերում՝Դիեգո Լունա, Գաել Գարսիա Բեռնալ, Մարիբել Վերդու ևն

Մեքսիկական կրքոտ և գեղեցիկ այս ֆիլմի գլխավոր հերոսները Տենոկն ու Խուլիոն են: Ընկերները հրաժեշտ են տալիս իրենց ընկերուհիներին. աղջիկները գնում են Իտալիա ճանապարհորդելու:
Տղաներին, սակայն, շատ քիչ ժամանակ է պահանջվում, որ ուշքի գան. նրանց կյանքում հայտնվում է գեղեցկուհի Լուիզան, որը նրանցից հասուն է և ավելի փորձառու: Լուիզայի հետ նրանք միասին ճանապարհ են ընկնում՝ բացահայտելու մեքսիակական գեղեցիկ ծովափները և ձեռք բերելու անմոռանալի և անգին զգացողություններ:
2001 թ. Վենետիկի կինոփառատոնում ֆիլմն արժանացել է «Ոսկե առյուծի»՝ «Լավագույն սցենար» անվանակարգում, ինչպես նաև «Մարչելո Մաստրոյանիի» մրցանակի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը/Гарри Поттер и узник Азкабана/Harry Potter and the Prisoner of Azkaban,2004

դերերում՝ Դենիել Ռեդքլիֆ, Էմմա Ուոթսոն ևն

Սա երիտասարդ հրաշագործ Հարրի Փոթերի մասին պատմող հերթական ֆիլմն է:

Հարրին, Հերմիոնեն և Ռոնը շարունակում են նոր փորձություններ հաղթահարել: Երկու տարի անընդմեջ Հարրին պայքարել է չար ուժերի դեմ և այժմ եկել է պայքարը շարունակելու ժամանակը: Ֆիլմի նախորդ մասերի նման այս մեկում էլ հերոսներին շատ փորձություններ են սպասում: Այս անգամ Հարրիի առաջ լուրջ խնդիր է դրված. նա պետք է բացահայտի Ազքաբանից փախուստի դիմած բանտարկյալի գաղտնիքը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Գրավիտացիա/Гравитация/Gravity, 2013

դերերում՝Ջարջ Քլունի, Սանդրա Բուլոք ևն

Ռայան Սթոունն աշխատում է բժշկական ինժեներիայի ոլորտում: Ռայանի կյանքը կտրուկ փոխվում է, երբ տիեզերք ուղևորվելու հրաման է ստանում: Նրան այս գործում ընկերակցում է վետերան Մեթ Կովալսկին, որը շուտով թոշակի է անցնելու, և որի համար սա վերջին առաքելությունն է: Մեթը հոգեպես պատրաստվել է սիրելի գործին հրաժեշտ տալ: …և ահա հերոսները տիեզերքում են, նրանք խիզախ են և հավատում են, որ ամեն ինչ լավ կանցնի, սակայն տիեզեքն իր կանոններն ունի և միշտ հավատարիմ է դրանց: Աղետալի պատահարի արդյունքում հերոսները հայտնվում են անելանելի իրավիճակում: Նրանք կորցրել են Երկիր մոլորակի հետ կապն և հույս չունեն, որ նրանց, այնուամենայնիվ, կհաջողվի ողջ մնալ:

2014 թ. դարձել է Օսկարի 7 անվանակարգերում հաղթող, այդ թվում Ալֆոնսո Կուարոնը ստացել է Օսկար՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա