Logo

5 ֆիլմ, որ դուր կգան կրիմինալ դրամաների սիրահարներին

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 24.01.2018Կինո
Three Billboards Outside Ebbing Missouri - 5 ֆիլմ, որ դուր կգան կրիմինալ դրամաների սիրահարներին

Ձեզ ենք ներկայացնում կրիմինալ դրամաների այս ցանկը:

1. Առեղխվածային գետը/Таинственная река/Mystic River, 2003

Ռեժ.՝ Քլինտ Իսթվուդ  Դերերում՝ Շոն Փեն, Թիմ Ռոբինս, Քևին Սփեյսի ևն

Ֆիլմի կենտրոնում են մանկության ընկերներ Ջիմի Մարկումը, Դեյվիդ Բոյլը և Շոն Դևինը: Նրանք արդեն երկար ժամանակ է՝ չեն տեսել իրար, սակայն նրանք միշտ ջերմությամբ են հիշում իրենց մանկության տարիները: Ջիմիի դստեր՝ Քեթիի սպանությունը միավորում է ընկերներին: Նրանք պետք է գտնեն մարդասպանին և հաշվեհարդար տեսնեն նրա հետ:
Դերասաններ Շոն Փենն ու Թիմ Ռոբինսն արժանացել են Օսկար մրցանակի՝ համապատասխանաբար «Լավագույն դերասան» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2.  Գերիները/Пленницы/Prisoners, 2013

Ռեժ.՝ Դենի Վիլնյով
Դերերում՝ Հյու Ջեքման, Ջեք Ջիլենհոլ, Վիոլա Դևիս ևն

Քելեր Դովերի 6-ամյա աղջիկը և նրա ըկերուհին անհետացել են: Ծնողները չգիտեն ինչ անել, ինչպես գտնել երեխաներին և պատժել առևանգողին: Ոչ ոք չի կարող ենթադրել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, և միակ ապացույցը Քելերի տան մոտ կանգնած մեքենան է, որի վարորդը ձեռբակալվում է  և միանգամից ազատ է արձակվում՝ ապացույցների բացակայության պատճառով: Հուսահատ հայրն անցնում է գործի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա