Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Միայն առաջ. 5 ֆիլմ, որոնց հերոսներն ամեն ինչ սկսում են զրոյից

Motivation films

Երբեմն որքան էլ դժվար է իրականությունը, բայց ֆիլմի հերոսների պատմությունները հաճախ դառնում են փրկօղակ՝ օգնելով ելք գտնել կամ նույնիսկ սկսել ամեն բան զրոյից:

Ահա 5 ոգեշնչող ֆիլմ, որոնց գլխավոր հերոսները որոշում են նորից փորձել՝

«Պրակտիկանտը» (The intern), 2015

Ֆիլմը հիշեցնում է, որ ոչ թոշակի անցնելը, ոչ էլ ծերությունը խոչընդոտ չեն նոր բաներ փորձելու ցանկության համար: Գլխավոր հերոսը՝ 70-ամյա թոշակառու այրին, որին մարմնավորում է Ռոբերտ Դե Նիրոն, պրակտիկայի է անցնում նորաձևության ամսագրում՝ դառնալով ամսագրի սեփականատեր Ջուլս Օսթինի (Էնն Հեթուեյ) օգնականը: Երկու տարբեր սերունդի ներկայացուցիչներն իրարից շատ բան ունեն սովորելու:  

The intern

Սեր երկրորդ հայացքից (Love at Second Sight), 2019

Ռաֆայելն ու Օլիվիան սիրահարված են և երջանիկ։ Ռաֆայելը տաղանդավոր բեսթսելեր գրող է, Օլիվիան՝ շնորհալի դաշնակահարուհի, որը երազում է փայլուն երաժշտական ​​կարիերայի մասին՝ միաժամանակ երեխաներին երաժշտություն սովորեցնելով։ Մի երեկո զույգը վիճաբանում է, իսկ հաջորդ առավոտյան զարմանալի բան է տեղի ունենում. Ռաֆայելն արթնանում է որպես գրականության ուսուցիչ առանց ընկերուհու և հրատարակած գրքերի, իսկ Օլիվիան հայտնի դաշնակահարուհի է, որը պատրաստվում է ամուսնանալ երաժշտական ​​պրոդյուսերի հետ։

Ռաֆայելին նոր մրտահրավերներ են սպասվում. Ստիպված է նորից ծանոթանալ սիրելի հետ և սիրտը շահել։

Love at Second Sight

 «Ուոլթեր Միթի անհավանական կյանքը»  (The Secret Life of Walter Mitty), 2013

Պատմության գլխավոր հերոսը կարողանում է ակնթարթորեն գրավել մարդկանց ուշադրությունը, չնայած այն փաստին, որ առանձնապես հաջողակ չէ:

Ֆիլմը բացահայտում է հերոսի անսովոր մտածելակերպը, թույլ տալիս մեզ սուզվել նրա երազանքների մեջ: Կինոդիտողը փորձում է ամեն կերպ աջակցել հերոսին՝ նրա նպատակին հասնելու ճանապարհին: Չէ՞ որ Ուոլթերն այնքան է ուզում իր աշխատանքային գործընկերոջը հաճոյանալ, դառնալ վճռական ու ազատագրված։

The Secret Life of Walter Mitty

«Լարի Քրաուն» (Larry Crowne), 2011

Ֆիլմը միջին տարիքի տղամարդու մասին է, որը կորցնում է աշխատանքը բարձրագույն կրթություն չունենալու պատճառով։ Այսպիսով, նա գնում է քոլեջ և սկսում նոր կյանք. այժմ նա ունի երիտասարդ դասընկերներ, մոպեդ և սիրահարված է ուսուցչուհուն: Ի՞նչ սպասել Թոմ Հենքսի և Ջուլիա Ռոբերթսի դերասանական դուետից. Սենտիմենտալ հումոր և խորը զգացողություններ:

Larry Crowne

«Կեր, աղոթիր, սիրիր», (Eat Pray Love) 2010

Գրող Էլիզաբեթ Գիլբերտը համանուն գրքում պատմում է իր կյանքի ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը, որը ստիպել է սկսել ամբողջական մեկնարկ՝ զրոյից. թողել է իր բոլոր իրերը և մեկնել ճանապարհորդության՝ վերագտնելու իրեն: Փայլուն, հեգնական և իմաստուն. այսպես է հնչում իրական իրադարձությունների վրա հիմնված պատմությունը էկրանին և էջերին:

Eat Pray Love

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

ՉԼ. «Ռեալի» մեկնարկային կազմը «Լիվերպուլի» դեմ խաղի համար

  • 269

«Լիվերպուլի» երկրպագուների տպավորիչ պերֆորմանսը Փարիզում (տեսանյութ)

  • 120

ՊՍԺ-ն ամեն օր կապ է հաստատում Զիդանի հետ

  • 404

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» հաղթեց «Վանին»

  • 50

«Ռոման» ցանկանում է աստղային ֆուտբոլիստի ձեռք բերել

  • 655

VBET ՀՊԼ. «Արարատ» - «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր

  • 78

Քեյնը սեղանի ֆուտբոլ է խաղացել հայտնի դերասանի հետ (տեսանյութ)

  • 117

Զիդանն ասել է՝ ով է «Ռոլան Գարոսի» գլխավոր ֆավորիտը

  • 665

Ռոմանո. Պերիշիչը համաձայնության է հասել անգլիական ակումբի հետ

  • 426

VBET ՀՊԼ. «Ուրարտու» - «Վան». Մեկնարկային կազմեր

  • 65

VBET ՀՊԼ. Արդյունավետ ոչ-ոքի՝ «Ալաշկերտ» - «Փյունիկ» խաղում, «Նորավանքը» կամային հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի նկատմամբ

  • 199

Հայտնի է Խաչանովի մրցակիցը «Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչում

  • 238

Կանտեն կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի

  • 1124

Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

  • 395

Կոնտեն 6 տրանսֆեր է խնդրել՝ «Տոտենհեմն» ԱՊԼ-ի չեմպիոնության հավակնորդ դարձնելու համար

  • 875

VBET ՀՊԼ. «Ալաշկերտ» - «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

  • 117