Logo

5 ֆիլմ ուսուցիչների մասին, որոնք փոխում են աշխարհը

Հեղինակ
tigran5
00:00 / 05.10.2021ՍՊՈՐՏ
ուսուցիչ - 5 ֆիլմ ուսուցիչների մասին, որոնք փոխում են աշխարհը

Ուսուցչի օրվա առիթով մենք հավաքել ենք այնպիսի ֆիլմեր, որոնց հերոսներն ուսուցիչներ են, այնպիսի ուսուցիչներ, որոնք կարողացել են իրենց աշակերտների կյանքը փոխել, միտքը բացել, որոնք կարողացել են սիրել տալ սովորելը, որոնք կարողացել են բացահայտել նրանց ու մեզ համար աշխարհի կախարդական հմայքներն ու կյանքի գույները:

Dead Poets Society / Общество мертвых поэтов, 1989

dead poets 0 2000 960x640 - 5 ֆիլմ ուսուցիչների մասին, որոնք փոխում են աշխարհը

Ջոն Քիթինգն անգլերենի ուսուցիչ է, որը ոգեշնչում է իր աշակերտներին այլ տեսանկյունից նայել գրականությունն ու յուրաքանչյուր գործ կարդալ զգացմունքային կերպով: Նրանից ներշնչվելով մի քանի աշակերտներ վերականգնում են «Մեռած պոետների հասարակություն» ակումբն ու ամեն հարմար պահ օգտագործում կարդալու ու գրելու համար: Սակայն ամեն բան գլխի վրա է շրջվում, երբ նրանց հարուստ ու ազդեցիկ ծնողները դժբախտության ու անդամներից մեկի դավաճանության պատճառով բացահայտում  են այդ ակումբը:

 

Detachment / Учитель на замену, 2011

16DETACHMENT SPAN articleLarge - 5 ֆիլմ ուսուցիչների մասին, որոնք փոխում են աշխարհը

Հենրի Բարթը փոխարինող ուսուցիչ է, որին ղեկավարությունը ուղարկում է այն դպրոց, որտեղ ինչ-որ ժամանակով բացակա ուսուցիչ է լինում: Նրա հաջորդ նշանակումը անգլերեն լեզուն և գրականությունն է այնպիսի ուսումնական հաստատությունում, որտեղ ոչ ոքի չեն զարմացնում լկտիությունները, ուսուցիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը և ագրեսիան: Սա պատմություն է մարդուն իր առաջին տպավորությամբ չդատելու և այն մասին, որ յուրաքանչյուր դիսֆունկցիոնալ դեռահասի հետևում կա մի պատմություն:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա