Logo

5 ֆիլմ ընտանիքի մասին

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 18.09.2018Կինո
.jpg - 5 ֆիլմ ընտանիքի մասին

Ձեզ ենք ներկայացնում 5 ֆիլմ ընտանիքի և ընտանեկան խնդիրների մասին:

1.Հանան և քույրերը/Ханна и ее сестры/Hannah and Her Sisters, 1986

ռեժ.՝Վուդի Ալլեն 

դերերում՝Բարբարա Հըրշ, Քերի Քիշեր, Մայքլ Քեյն ևն

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են երեք քույրերի՝ Հանայի, Լիի և Հոլիի շուրջ:

Հանան հայտնի դերասանուհի է, սիրող մայր, խելացի ու շատ գրավիչ կին: Լին Ֆրեդերիկ անունով մի տարեց տղամարդու սիրուհի է, իսկ Հոլին ուղղակի երազում է հայտնի դառնալու մասին:
Առաջին հայացքից կատարյալ թվացող Հանայի կյանքը մեկ վայրկյանում հօդս է ցնդում, երբ ամուսինը հայտնում է, որ հեռանում է նրանից. Էլիոտը սիրահարվել է Լիին՝ կնոջ քրոջը: Լին հեռանում է իր սիրեկանից, իսկ Հոլիի կյանքում նորից «ճգնաժամ» է:

Այս բարդ իրավիճակն էլ ավելի է սրվում, երբ ընտանիքի անդամները հանդիպում են:

1987 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

2.Զայրույթի տեսանելիությունը/Видимость гнева/The Upside of Anger, 2004

ռեժ.՝Մայք Բայնդեր

դերերում՝Ջոան Ալեն, Քևին Քոսթներ ևն

Մայնակ մայր, տնային տնտեսուհի Թերի Վոլֆմայերը հոգ է տանում իր աղջիկների մասին: Ամուսնու տարօրինակ անհետացումից հետո Թերին իր մխիթարանքը ալհոկոլի մեջ է գտել: Նոր հարևանը՝ Դենին անտարբեր չէ Թերիի նկատմամբ և հենց նոր սիրահարվածության շնորհիվ էլ հուսահատ կինը կյանքի հանդեպ նորից հույս և սեր է ձեռք բերում: Դենին պատրաստ է հոգ տանել Թերիի և նրա աղջիկների մասին…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա