Logo

5 ֆուտբոլիստ կարող է հեռանալ ու միանալ միայն մեկը. ինչ կազմ կունենա «Ռեալը» գալիք մրցաշրջանում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 05.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
ancelotti copy - 5 ֆուտբոլիստ կարող է հեռանալ ու միանալ միայն մեկը. ինչ կազմ կունենա «Ռեալը» գալիք մրցաշրջանում

«Ռեալում», ինչպես հաճախ է լինում վերջին տարիներին, կրկին քաոսային իրավիճակ է: Ակումբը մրցաշրջանն ավարտեց առանց նվաճած տիտղոսի, գլխավոր մարզիչը հեռացավ, եկավ նորը, սպասված հնչեղ տրանսֆերները չեն իրականանում ու կրկին հանելուկային իրավիճակ է՝ նոր մրցաշրջանին ընդառաջ:

VNews-ը շարունակում է ուսումնասիրել եվրոպական գրանդ ակումբների տրանսֆերային գործունեությունը ամառային պատուհանի ընթացքում և հասկանալ՝ ինչ կազմ է ունենալու տվյալ ակումբը հաջորդ մրցաշրջանում:

«Ռեալ»

Այսօրվա մեր «հերոսը» «Ռեալն» է: «Արքայական ակումբի» անցկացրած մրցաշրջանը չափազանց վայրիվերումային էր: Ակումբի՝ Իսպանիայի չեմպիոն դառնալուց շաբաթներ էր անցել, երբ սկսեց նոր մրցաշրջանը: Տարատեսակ խնդիրներով ու խոցելի տեղեր ունեցող թիմն անհաջող մեկնարկեց. արդյունքներն անկայուն էին, խաղը՝ ոչ համոզիչ, ինչի արդյունքում իրավիճակը դեկտեմբերին ծայրահեղ ծանր էր. Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» զիջում էր «Ատլետիկոյին» 10 միավորով, իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլից կարող էր նույնիսկ դուրս չգալ:

Իսպանական մամուլը սկսեց Զիդանին «հեռացնելու» գործընթացը, բայց հենց այդ ժամանակ ֆրանսիացին ոտքի հանեց իր թիմին: «Ռեալը», չնայած բազմաթիվ վնասվածքներին, հերոսական պայքար տվեց մինչև մրցաշրջանի ավարտ: Մադրիդցիները տեսանելիորեն շտկեցին խաղային բացերը, իսկ փետրվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում կարողացան «Ատլետիկոյի» հետ միավորների տարբերությունը կրճատել մինչև 2-ի՝ ընթացքում հաղթելով «Բարսելոնային», իսկ Չեմպիոնների լիգայում հասան մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեցին ապագա չեմպիոն «Չելսիին»: Եվ այդ ամենը՝ ռեկորդային քանակի վնասվածքների պայմաններում:

Зинедин Зидан официально покинул пост главного тренера «Реала» - Eurosport

Թվում էր՝ Զիդանն ավելին անել չէր կարող (և այդպես էլ կա), բայց նա ակումբում իրեն գնահատված չզգաց ու հեռացավ երկրորդ անգամ, այս դեպքում, կարծես, թվում էր՝ Զիդանն ավելին անել չէր կարող (և այդպես էլ կա), բայց նա ակումբում իրեն գնահատված չզգաց ու հեռացավ երկրորդ անգամ, այս դեպքում, կարծես՝ ընդմիշտ:

Մի քանի շաբաթ տարբեր մարզիչների հետ կապվելուց հետո Ֆլորենտինո Պերեսը եկավ այն մտքին, որ կյանքը շարունակելու լավագույն տարբերակն Կառլո Անչելոտիին հրավիրելն էր: «Պապա Կառլոյի» հետ «Ռեալը» 2 հրաշալի մրցաշրջան է ունեցել, բայց այն ժամանակ իրավիճակը բոլորովին այլ էր: Հիմա Անչելոտին իր տրամադրության տակ այլ կազմ ունի: Իտալացին կազմն իր ուզած ձևով փոխելու լուրջ համալրումների հնարավորություն չունի, բայց նրան հսկայական աշխատանք, այնուամենայնիվ, սպասվում է․ առաջին հերթին՝ գնացող/եկողների հարցում:

Ովքե՞ր են հեռացել

Սերխիո Ռամոս

Զիդանից  բացի «Ռեալն» այս ամռանը լքեց մեկ այլ լեգենդ՝ թիմի ավագ Սերխիո Ռամոսը: Իսպանացուն «Ռեալը» հունվարին առաջարկել էր 1 տարվա պայմանագիր, ինչը՝ մերժվել էր: Առաջարկվել էր ևս մեկը՝ նույն պայմաններով: Այդ առաջարկին Ռամոսն արձագանքել էր ուշ՝ մայիսին: Բայց, ըստ օրենսդրության, այդ առաջարկն իր իրավական ուժը կորցրել էր, իսկ այդ ամիսների ընթացքում «Ռեալն» այլ ծրագրեր էր կազմել արդեն ու Ռամոսի հետ համագործակցության շարունակությամբ հետաքրքրված չէր: Արդյունքում՝ Ռամոսը հեռացավ «Ռեալից»՝ ազատ գործակալի կարգավիճակով ու պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ: «Ռեալի» միակ ֆինանսական օգուտը աշխատավարձի ֆոնդի թեթևացումն էր:

Ramos Sends Message To Varane After Agreement On Man Utd Transfer - Todayuknews

Ռաֆայել Վարան

Այո, «Ռեալից» նույն տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռացավ նաև մյուս հիմնական կենտրոնական պաշտպանը: Ռամոս-Վարան զույգը, որ «Արքայական ակումբի» հետ անհավանական նվաճումների հասավ, հեռացավ Մադրիդից շաբաթների տարբերությամբ: Վարանի դեպքում, սակայն, ամեն ինչ ավելի «բնական» ստացվեց: Ֆուտբոլիստն ինքն էր խնդրել ակումբին՝ վաճառել իրեն, քանի որ նոր մարտահրավերի ցանկություն ուներ: Մի քանի օր տևած բանակցությունների արդյունքում «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության հասան և Վարանը 50 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց մառախլապատ ալբիոն:

Ովքե՞ր կարող են հեռանալ

Այժմ «Ռեալի» կազմում 29 ֆուտբոլիստ կա, բայց Անչելոտին ցանկանում է իր տրամադրության տակ ունենալ 24-ից ոչ ավելի ֆուտբոլիստի: Marca-ն ու AS-ը գրում են, որ «Ռեալը» մտադիր է ևս 4-5 ֆուտբոլիստ վաճառել, նախ՝ որովհետև հույսեր չի կապում նրանց հետ, ու նաև 60-70 մլն եվրո է ակնկալում հավանական վաճառքներից:

Մեր ընտրանին

Լուկա Յովիչ

«Ռեալի» վաճառքների ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Լուկա Յովիչը: Սերբ հարձակվողը 2 տարի առաջ 60 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ», բայց այդպես էլ չարդարացրեց սպասելիքները: Նա նույնիսկ վարձավճարով խաղաց հարազատ «Այնտրախտում», բայց այնտեղ էլ չվերագտավ իր խաղը: «Ռեալը» նրան գնահատում է 40 մլն եվրո, բայց կա մեկ խոչընդոտ. Յովիչը ստանում է տարեկան 5 մլն եվրո ու որևէ թիմ պատրաստ չէ վճարել նրան այդքան գումար:

Իսկո

Թվում էր՝ Անչելոտիի վերադարձով Իսկոն դառնում է անձեռնմխելի, բայց «Ռեալը» դեռ պատրաստ է լսել առաջարկներ իսպանացի կիսապաշտպանի համար: Լավ առաջարկի դեպքում Իսկոն կհեռանա «Ռեալից»:

Mirror Football على تويتر: "Liverpool transfer list five players as Real Madrid set price tag for Isco https://t.co/jMZmxZQJEV… "

Մարիանո

Մարիանոյի իրավիճակը նույնն է, ինչ Յովիչինը: Այս ֆուտբոլիստն էլ չի արդարացնում սպասելիքները, ցույց չի տալիս այն խաղն ու արդյունավետությունը, որը նրանից սպասում էին, Բենզեման մնացել է առանց մրցակցության: Բայց, ինչպես Յովիչի դեպքում, Մարիանոն նույնպես պատրաստ չէ հրաժարվել բարձր աշխատավարձից ու հեռանալ այլ ակումբ:

Մարտին Էդեգոր

Մարտին Էդեգորի ապագան նույնպես մշուշոտ է «Ռեալում»: Զիդանի հեռանալուց հետո նրա մոտ հույսեր ծնվեցին՝ նոր մրցաշրջանում թիմում ավելի կարևոր դեր ունենալու հարցում, սակայն Մադրիդ վերադառնալուց հետո նա կրկին կասկածներ ունի: Կա տպավորություն, որ «Ռեալը» հիասթափեցնում է Էդեգորին, Էդեգորն էլ՝ «Ռեալին»: Առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն՝ նորվեգացու ապագայի հարցում հստակության վերաբերյալ:

Ալվարո Օդրիոսոլա

Օդրիոսոլան նույնպես «Ռեալի» ձախողված տրանսֆերների շարքում է: Իսպանացին, հատկապես Լուկաս Վասկեսի աջ պաշտպան դառնալուց հետո շատ ավելի քիչ շանսեր ունի կազմում հայտնվելու համար: Նրա հարցով էլ «Ռեալը» պատրաստ է լսել առաջարկներ:

Ովքե՞ր են եկել

Դավիդ Ալաբա

«Ռեալի» այս տարվա միակ ձեռքբերումը դեռևս Դավիդ Ալաբան է: Ավստրացին ակումբին միացավ անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով: Ռամոսի ու Վարանի հեռանալուց հետո նրա ձեռքբերումն ավելի կարևոր նշանակություն է ստանում: Տակտիկական տեսանկյունից և՛ս Ալաբան հրաշալի ձեռքբերում է. նա կարող է խաղալ պաշտպանության կենտրոնում ու եզրում, ինչպես նաև՝ հենակետայինի դիրքում:

David Alaba's leaked Real Madrid contract shows why Bayern Munich never could've kept him (Updated) - Bavarian Football Works

Ովքե՞ր կգան

Կիլիան Մբապե

«Ռեալը» միայն մեկ նոր ձեռքբերում կարող է ունենալ. կամ կգա Կիլիան Մբապեն, կամ՝ ոչ ոք: «Ռեալը» հնարավոր ամեն ինչ անում է՝ ֆինանսական տեսանկյունից պատրաստ լինելու Մբապեի գալուն: Ռամոսն ու Վարանը հեռացան, ակումբը ոչ մի այլ տրանսֆերի մասին չի մտածում և ուշադրությունը կենտրոնացրել է ֆրանսիացու ուղղությամբ: Մբապեն էլ համառորեն չի երկարաձգում պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Կարծես՝ վաղ թե ուշ Մբապեն միանալու է «Ռեալին», միայն մեկ հարց է մնում՝ ա՞յս տարի՝ 150 մլն եվրոյի դիմաց, թե՞ հաջորդ՝ անվճար:

Այլընտրանքային «տրանսֆերներ». ակադեմիայի սաներ

Թիմն ուժեղացնելու տարբերակներից մեկը «Կաստիլյայի»՝ «Ռեալի» երիտասարդական թիմի տաղանդավոր կադրերն են: Նրանցից առանձնանում են կիսապաշտպան Անտոնիո Բլանկոն և ձախ պաշտպան Միգել Գուտիերեսը: Նրանք նախորդ մրցաշրջանի վերջին տուրի խաղերին մասնակցեցին որոշ հանդիպումների ու շատ լավ տպավորություն թողեցին: Հաշվի առնելով «Ռեալում» վնասվածքների «ավանդույթը»՝ նրանք Անչելոտիին հաստատ պետք կգան մրցաշրջանի ընթացքում:

Վարձակալությունից վերադարձածներ

Կան ֆուտբոլիստներ, որոնք վարձակալությունից վերադարձել են և կմնան թիմում: Օրինակ՝ Դանի Սեբալյոսը, որը 2 տարի «Արսենալում» վարձավճարով խաղալուց հետո կարող է մնալ Մադրիդում: Ամեն ինչ կախված է մարզումներից ու միջմրցաշրջանային նախապատրաստությունից: Խեսուս Վալյեխոն նույնպես կմնա թիմում՝ որպես պահեստային կենտրոնական պաշտպան:

Ամեն նորը՝ լավ մոռացված հինն է

Անչելոտին կարող է ուժեղացնել թիմը՝ նաև առկա ֆուտբոլիստներից առավելագույնը քաղելով: Օրինակ՝ Գարեթ Բեյլը և Էդեն Ազարը: Բեյլի համար այս մրցաշրջանը, կարծես, վերջինն է լինելու և հաջորդ տարի նա կավարտի կարիերան: Ուելսցին, որը տրամադրության ֆուտբոլիստ է, կարող է վերջին մրցաշրջանում քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարիերան ավարտել բարձր նոտայի վրա, հատկապես, որ Անչելոտիի օրոք նա իր լավագույն ֆուտբոլն է ցուցադրել: Էդեն Ազարն էլ, ըստ Marca-ի, բոլորովին այլ տրամադրվածությամբ է մոտենում առաջիկա մրցաշրջանին և ֆիզիկապես լավ վիճակում է: Այս տարի նա չի շտապելու՝ մկանային վնասվածքներից խուսափելու համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա