Logo

5 ֆուտբոլիստ, որ արժե ունենալ Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի Ձեր ֆենտզի թիմում

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 11.01.2019ՍՊՈՐՏ
aub - 5 ֆուտբոլիստ, որ արժե ունենալ Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի Ձեր ֆենտզի թիմում

Պրեմիեր լիգան Boxing Day-ի խառնաշփոթից ու գավաթային խաղերից հետո նորից վերադառնում է ամենշաբաթյա հունի: Իհարկե, դա մեզ ավելի շատ ժամանակ է տալիս լուրջ վերլուծելու ու ավելի հանգամանորեն ընտրելու մեր Fantasy թիմը: Ահա և մեր 5 առաջարկները.

5. Դուայթ Մաքնեյլ – 5000 $

Խաղը՝ «Բարնլի» – «Ֆուլհեմ»

1 JS171877902 - 5 ֆուտբոլիստ, որ արժե ունենալ Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի Ձեր ֆենտզի թիմում

Դեռ հին տարուց եկած սովորության համաձայն անպայման վերցնում ենք ֆուտբոլիստ «Ֆուլհեմի» մրցակից թիմից: Թեև այս թիմը վերջին շրջանում կարողացել է հեռանալ  վերջին հորիզոնականից, բայց շարունակում է մնալ ամենաշատ գնդակ բաց թողած թիմը՝ 47:  Ու եթե դուք մինչ այս, հնարավոր է, կասկածներ ունենայիք «Բարնլիից» ֆուտբոլիստ ընտրելու հարցում, ապա 19-ամյա ձախ վինգեր Դուայթ Մաքնեյլը կփարատի դրանք: «Վեստ Հեմի» հետ խաղում նա դարձել է գոլի, իսկ «Հադերսֆիլդի» հետ խաղում առանձնացել է գոլային փոխանցմամբ, թեև դա իր միայն 4-րդ խաղն էր Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Պատահական չէ, որ հենց այդ խաղերում էլ «Բարնլին» 2 անընդմեջ հաղթանակ տարավ 3-խաղ շարունակ պարտություն կրելուց հետո: Ընդամենը 5000$, այս գնով նրան արժե ունենալ եթե ոչ հիմնական կազմի, ապա գոնե պահեստայինների համար:

4. Ռիկարդո Պերեյրա – 5600 $

Խաղը՝ «Լեսթեր» – «Սաութհեմփթոն»

Ricardo Pereira Leicester v Man City - 5 ֆուտբոլիստ, որ արժե ունենալ Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի Ձեր ֆենտզի թիմում

Դժվար խաղեր «Սիթիի» ու «Չելսիի» դեմ, առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք «Սաութհեմփթոնը» կարողացել է ուշքի գալ այս ամենից, թե ոչ: Մինչդեռ նույն օրերին «Լեսթերը» հաղթում էր նույն «Մանչեսթեր Սիթիին» ու «Չելսիին», ընդ որում՝ նաև այս մարդու ջանքերով: Հենց նա մխրճեց հաղթական գոլը «Սիթիի» հետ խաղում` իր ցուցանիշն այս մրցաշրջանում հասցնելով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման: Չմոռանանք, որ նա ձախ պաշտպան է, ու հարձակման գծում առանձնապես չտպավորող «Սաութհեմփթոնի» հետ խաղում կարող է հավաքել միավորներ նաև դարպասն անառիկ պահելու դեպքում: Դրա հետ կապված վիճակագրությունը ևս հիմնավոր է թվում. պորտուգալացու մասնակցությամբ 18 խաղից 7-ը «Լեսթերն» ավարտել է առանց գնդակ բաց թողնելու, իսկ «Սաութհեմփթոնն» էլ վերջին 3 խաղում ընդամենը 2 գոլ է խփել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա